Ամփոփենք Թումոյի այս տարվա բոլոր հաջողությունները…


     Սկսեմ օգոստոսից:Օգոստոսի 14-ին Բացվեց մեր կողմից շատ սպասված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը :Այդ օրը և դրան նախորդող երկու օրերին անցկացվեցին երիտասարդական մեծ երեկույթներ, որին մասնակցեցին Ռեինկարնացիան, dj Baxstar-ը, Dorians-ը և Սերժ Թանկյանը:Արդեն գրանցվեցինք դասերին հաճախելու համար և սեպտեմբերի 1-ին մեր առաջին դասն էր:Բոլորս ուղղակի հիացած էինք Թումոյի թմով, մթնոլորտով և կազմակերպվածությամբ:Նաև շատ լավ մտածված էր «Բաց դռների օր» միտքը, որը նախատեսված է ծնողների համար:Առաջին 2 ամսվա մեջ մենք սովորեցինք նախնական գիտելիքներ բոլոր 4 ճյուղերի մասին, այդ գիտելիքները մեզ կօգնեն հետագայում մեծ պրոյեկտներ ստեղծելիս:


     Նոյեմբերին կայացավ «Ի՞նչ է 3D պրոյեկցիան» դասախոսությունը:Լորիս Մովսիսյանը Թումոյի ուսանողներին պատմեց ամեն ինչ 3D պրոյեկցիայի մասին:Ուսանողները բազմաթիվ գիտելիքներ ստացան այդ դասախոսությունից:Ապա արդեն սկսեցինք հաճախել դասախոսությունների չորս ճյուղերի վերաբերյալ:Ուսումնասիրեցինք pencil animation, atmosphir, wordpress, windows live movie maker ծրագրերը և արդեն մոտավոր հասկացանք թե որ ճյուղով կարող ենք շարունակել:Դասախոսությունները վարում էին Թումոյի մարզիչները, ի դեպ նրանք բացատրում էին շատ լավ և հասկանալի:Մենք հիմնավոր սովորեցինք այդ ծրագրերի հետ աշխատել:
     Մեզ այցելեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, հետևեց պատանիների աշխատանքին դասի ժամանակ և մեծ ոգևորությամբ նշեց, որ Թումոն շատ հաջողությունների կհասնի:հետո կայացավ TEDx Yeravan միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեցին հետաքրքիր և ստեղծարար գաղափարներ, որոնք մեծ ուշադրություն են գրավել TED-ում:


     Ապա մեզ այցելեց բլոգգեր Արթուր Պապյանը:Նա մեզ պատմեց կարևոր բաները բլոգոսֆերայի մասին:Մենք սովորեցինք թե ինչպես անենք, որ մեր բլոգը առաջ գնա, որ պլատֆորմայում բացենք մեր բլոգը:Այդ ամենից շատ բան քաղեցի նաև ես, ինչի շնորհիվ նաև բարելավեցի իմ բլոգը:Ի դեպ ես նրա մասին մի գրառում ունեմ,կարող եք գտնել այն բլոգում:Հետո Թումոյում անցկացվեց ԱրմՌոբոտիքս առաջնությունը, որը նունպես շատ հետաքրքիր էր յուրովի:
Վերջերս Թումոն մասնակցեց Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011 մրցույթ-փառատոնին և հաղթեց «Լրատվամիջոցներ և հասարակություն կապ» անվանակարգում «Երեւանը գործողության մեջ» նախագծի շնորհիվ:
     Մենք` ուսանողներս,  Թումոյից սովորեցինք առաջին կարևոր պայմանը` միշտ ժամանակին հասնել, այսինքն չուշանալ:Սովորեցինք լինել ավելի ստեղծարար, մեր պատկերացումները ավելի ընդլայնվեցին, hիմնավոր գիտելիքներ ստացանք բոլոր 4 ճյուղերի մասին:Դե երևի այսքանը շատ քիչ էր, բայց այս ամենի համար մենք շնորհակալ ենք մեր բոլոր մարզիչներից, նրանք քրտնաջան աշխատեցին և մեր բոլոր հարցերին պատասխանելով նպաստեցին մեր գիտելիքների ընդլայնմանը:Նայեցինք մի քանի ֆիլմեր:Այսօր էլ մեզ բաժանեցին ծրարներ, որոնց մեջ ստեղծարար մաղթանք էր գրված:Մի խոսքով այս տարի Թումոն շատ փոփոխություններ կատարեց, որոնք հաստատ կգնահատվեն շատերի կողմից: Հուսով եմ 2012 թիվը մեզ ավելի շատ հաջողություններ կբերի:Սա իմ նախավերջին գրառումն էր, վաղը արդեն կգրեմ այս տարվա վերջին գրառումը…

About these ads
By Baldryanarmen Posted in Tumo

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s