TEDx-ը Թումոյում


Այսօր կայացավ այդքան սպասված  TEDxTumanyanPark միջոցառումը,որին մասնակցում էին Թումոյի 100 ուսանող:Ցուցադրվեցին 5 տարբեր տեսահոլովակներ,որոնք բոլորը ես հիմա մանրամասն կգրեմ , և դուք էլ կկարողանաք տեղեկություններ իմանալ TEDx-ի մասին:
Նաև ասեմ,որ շատերը շփոթում են TED-ը- TEDx-ի հետ.

TEDx-ը դա այսպես ասած TED-ի մի ճյուղն է ,որը ստեղծվել է հենց TED-ի միջոցառման ժամանակ:Դա մեծամասամբ հնարավորություն է տալիս տարբեր համայնքներին,կազմակերպություններին և անհատներին(շատը երիտասարդներին) կիսվել իրենց ստեղծարար գաղափարներով:

Իսկ TED-ը դա հենց գլխավոր կազմակերպությունն է ,որը ստեղծվել 1884 թվականին:նրա կարգախոսն է «Ideas Worth Spreading»,այսինքն «գաղափարներ, որոնք արժե տարածել»:Ասեմ,որ TED-ը դա հապավում է,որը բացվում է «Technology, Entertainment, Design» ,որը թարգմանաբար նշանակում է «Տեխնոլոգիա,Զվարճանք,Դիզայն»:Դա շատ լուրջ կոնֆերանս է,քանի որ օրինակի համար այստեղ ելույթ են ունեցել նույնիսկ Բիլ Գեյթսը, Միշել Օբաման, Բիլ Քլինտոնը:Նրանք ներկայացնում են նորարական ծրագրեր,այն միտումով ,որ դրանք հետո կներառվեն առաջիկա պլաններում:

Հիմա արդեն սկսեմ պատմել TEDxTumanyanPark-ի մասին.

1. Պրանավ Միստրի: «Վեցերորդ զգայարան» տեխնոլոգիայի ապշեցնող պոտենցիալը                                                                             

2009 թվականին կայացած TEDIndia-ում Պրանավ Միստրին ներկայացնում է իր զարմանահրաշ գաղափարները:Նա փորձել է ֆիզիկականի աշխարհը դարձնել թվայինի մի մասնիկը:Վերցրել է որոշակի առարկաներ և միացրել թվայինին:Նա հեծանիվի սաղավարտի և պրոյեկտորի միջոցով ստացել է հնարավորություն ֆիզիկականը փոխարինել թվայինով:Այդ ամենով ոգևորված Միստրին որոշում է ստեղծել բոլորիս հայտնի «վեցերորդ զգայարան» սարքը:Դա բացում էր հնարավորություն կապվել թվայինի հետ,օրինակ կարող էիր դրա միջոցով մատով նկարել պատի վրա,հետո կարող եք այդ նկարը մեծացնել,փոքրացնել:Օրինակ ինձ շատ զարմացրեց երբ նա թերթի մեջ նայում էր Օբամայի օնլայն եթերը:Նաև ինձ շատ դուր եկավ ,որ նա թղթի միջոցով ստացել էր էկրան և տեսախցիկի խոսափողը օգտագործել ,որպեսզի լսեր բոլոր շարժումների ձայները:Ասում է նաև ,որ այդ ամենը արժե 300$,որը բավականին տարբերվում է մյուս թանկ սարքերից ,որոնք մեծ ծավալ ունեն:Ինձ շատ դուր եկավ նրա գաղափարները,կուզեի ,որ նրա նման մտածեին շատերը և հաստատ գիտությունը առաջ կգնար:Հիմա կարող եք դիտել նրա ելույթը օնլայն.

2.Ադամ Սադովսկին նախագծում է մի վիրուսային երաժշտական տեսահոլովակ                                                                 (Adam Sadowsky engineers a viral music video)

Եթե տեղեկություն ունեք մի քիչ OK Go երաժշտական խմբի մասին,ապա կիմանաք,որ նրանք նորարական տեսահոլովակներ են նկարում:Նրանք որոշել էին ստեղծել հսկայական Ռուբ Գոլդբերգի մեխանիզմի շնորհիվ տեսահոլովակ,որի համար նրանք դիմում են Ադամ Սադովսկիին:Վերջինս պատմում է իրենց ջանքերի և նախագծման պատմությունը, որոնց շնորհիվ ստեղծվել է YouTube-ի բազմահազար դիտումների արժանի այդ հրաշալի տեսահոլովակը:

3.Ռեննի Գլիսոնը խոսում է հակասոցիալական հեռախոսային հնարքների մասին                                                    (Renny Gleeson on antisocial phone tricks)

Իր հետաքրքիր և ծիծաղաշարժ 3-րոպեանոց ելույթում սոցիալական ցանցերի ստրատեգ Ռեննի Գլիսոնը ներկայացնում է մեր «մշտապես օնլայն»(always online) հասարակական կյանքը, որտեղ այստեղ և հիմա տեղի ունեցող իրադարձությունները պակաս կարևոր են, քան այն, թե ինչ մենք դրա մասին կգրենք Թվիթերում:Այսինքն,երբ ինչ-որ միտք է առաջանում,նրանք Թվիտ են անում:Դրա հետաքրքրությունը նրանում է ,որ և հացի սեղանի շուրջ և լուրջ պահերին մարդիկ չեն կտրվում իրենց հեռախոսներից և անընդհատ թվիտեր են անում : Ինձ համար շատ հետաքրքիր էր այս օրինակը,որի համանման օրինակը Հայաստանում օդնօկլասսնիկի սայտն է,որից բազմաթիվ հայեր չգիտեմ ինչու չեն կարողանում կտրվել.ահա տեսահոլովակը.

4.Ռոն Գուտման. Ժպիտի թաքնված ուժը                                                                                                                                                                (The hidden power of smiling)

Ռոն Գուտմանը փոքրուց երազել է հասնել հաջողությունների և բազմաթիվ ուսումնասիրությունների շնորհիվ նրա համար պարզ է դարձել թե ինչքան կարևոր է ժպիտի ուժը:Դրանց շնորհիվ պարզել է ,որ գեթ մեկ ժպտալը արժե 2000 սալիկ`այսինքն այդքան մեծ ազդեցություն կարող է ունենալ:Նաև ,որ ժպտալը նպաստում է երկար ապրելուն:Պետք է գոնե 200 անգամ օրվա մեջ ժպտալ,որը ձեզ կհանի նաև սթրեսից:ՄԻ խոսքով Թումոասերներ ջան շաաաատ ժպտացեք )))Ես ինքս շատ հավանեցի նրա վիդեոն և չեմ գտնում թե ինչ-որ բան կա քննադատելու.

 5.Մարկո Թեմփեսթ. ճշմարտության և ստի կախարդանքը                                                                                                              (Marco Tempest:The magic of truth and lies)

Մարկո Թեմփեստը իրեն համարելով մոգ`նախընտրում է մոգությունը,որով կարող ենք պատրանքներ ստեղծել:Այդ ոլորտը շատ դուր կգա մուլտիմեդիայի ոլորտով հետաքրքրվողներին:Մի քանի Ipod-ների շնորհիվ նա ստեղծում է խաբեության տեսարան :iPod-ները օգտագործում է որպես կախարդական գործիքներ և  մտորում է ճշմարտության,ստի,կյանքի և արվեստի մասին.

Advertisements
By Baldryanarmen Posted in Tumo

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s