Ապագա Թումոյի բլոգգերներ կարդացեք…


Ինչպես գիտեմ շատերդ արդեն գնացել եք Թումոյի wordpress-ի լեկցիային և ունեք ձեր անձնական բլոգը:Ձեզնից շատերը արդեն սկսել են խորությամբ զբաղվել բլոգգինգով, իսկ մյուս մասն էլ ուղղակի սարքել է իր բլոգը վարժանքի համար:Հիմա իմ գրառումը ավելի շատ վերաբերում է նրանց, ում հետաքրքրում է բլոգգինգ թեման:Ես շատ եմ ուսումնասիրել ձեր բլոգերը և հանգել եմ այն եզրակացությանը, որ շատերիդ հաստատ այս գրառումս պիտանի կլինի:Շատերիդ բլոգերում կան շատ ոչ պետքական բաներ, որոնք ազդում են կայքի ռեյտինգին, և արդեն շատ այցելուներ դրանց շնորհիվ հիասթափվում են ձեր բլոգից:Իմ բլոգում էլ շատ-շատ թերություններ կլինեն, որոնք խոստանում եմ կուղղվեն:Հիմա մի քանի կետով կնշեմ այդ թերությունները.

  • Նյութի չափը

Երևի տեսած կլինեք, որ կան շատ բլոգգերներ, որոնք միայն գրում են, ամեն ինչի մասին, տարբեր թեմաների`հետաքրքրող չհետաքրքրող, բայց նրանք անում են իրենց գործը:Կան բլոգգերներ, որոնց գրառումները այդքան էլ երկար չեն, բայց հետաքրքիր են:Եթե դու ուզում ես, որ քո բլոգը չձանձրացնի կարդացողին, ապա գրառումը պետք է լինի կոկիկ և կարճ:ԵՎ դու պետք է նաև իմանաս թե ովքեր են քո բլոգի այցելուները, այսինքն նրանց ավելի շատ ինչ է հետաքրքրում, օրինակ եթե ես դնեմ գրառում «Թուրքիայում մի մարդ ինքնասպան է եղել» հաստատ Թումոյի ուսանողներին դա չի հետաքրքրի:

  • Գույները

Բլոգի գունավորումը պետք է լինի համապատասխան քո բլոգին:Օգտագործեք այնպիսի գույներ, որոնք աչք չեն ծակում:Օրինակ պետք չէ շատ գույներ խառնել իրար, եթե քո բլոգի ֆոնը վարդագույն է, պետք չէ օրինակ գրառման անունը կանաչով գրես, որովհետև գեղեցիկ չի լինի:

  • Կոկիկությունը

Եթե դու ունես շատ այցելուներ, ապա ճիշտ կլինի, որ առաջին հերթին ուշադրություն դարձնես հենց դրա վրա :Օրինակ առաջինը եթե դու ինչ-որ ստորակետ ես դնում, ապա ոչ թե դրանից առաջ պետք է տարածություն թողնես, այլ հետո:Մյուսը մի խցկեք թեմայի հետ չառնչվող նկարներ, օրինակ եթե ես այս գրառմանը կցեմ Չառլի Չապլինի նկարը, ապա ձեզ մոտ հարց կառաջանա թե դա ինչ կապ ունի թեմայի հետ:ԵՎ ինչքան կարող եք գրեք գրագետ, քանի որ եթե դու գրես «Ամանօրին ինչ էք ուզում ձմեռ պապիից,կամ ել թումօից» հաստատ ձեր բլոգին ոչ ոք ուշադրություն չի դարձնի:

  • Պասիվությունը

Դա նույնպես շատ կարևոր հանգամանք է, որին պետք է ուշադրություն դարձնեք:Թումոյի շատ ուսանողներ բացել են իրենց բլոգը, 5 հատ գրառում արել և այլևս չեն մտնում , հետո էլ խորհուրդ են տալիս մյուսներին այցելել իրենց բլոգը:Եթե դու շատ զբաղված ես ուրեմն գոնե շաբաթվա մեջ երկու անգամ մտի քո բլոգը մի հետաքրքիր նկար գցի, կամ ինչ-որ հետաքրքիր հարցում արա, որ քո այցելուները չկորեն, քանի որ այցելուները  կարծես քո բլոգի մի մասն են:

Առաջիկայում կրկին կվերադառնամ այս թեմային, եթե խնդիրներ նկատեմ կարձագանքեմ:Նաև եթե լավ բլոգ եք ման գալիս ինձ ասեք ես խորհորդ կտամ…

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s