Շնորհավոր Նոր տարի…


Արդեն մի ամիս է ինչ մեր բլոգը ակտիվ գործում է:Բացեմ բոլոր փակագծերը.Ես այս բլոգը բացել էի ուղղակի wordpress-ի վարժանքը կատարելու համար և չէի մտածում, որ կարող է այն ամեն օր թարմացնեմ:Բայց, երբ առաջին գրառումս արեցի, զգացի, որ ուղղակի շատ հաճելի է և հետաքրքիր կիսել մտքերս և տարբեր հետաքրքիր նյութեր մարդկանց հետ` այս դեպքում Թումոյի ուսանողների:
Իհարկե դուք շատ օգնեցիք ինձ, ձեր մեկնաբանությունների շնորհիվ ես սկսեցի այնպիսի նյութեր գցել, որոնք ձեզ կհետաքրքրեին:Այս մեկ ամսվա ընթացքում ես արդեն մոտ 40-ից ավել գրառում եմ արել, որոնք բոլորը յուրովի կհետաքրքրեն յուրաքանչյուրիդ:


Առաջիկայում ինչքան կարողանամ կհետաքրքրացնեմ մեր բլոգը:Այն կթարմացվի ամեն օր և հետաքրքիր նյութեր կգցեմ:Նաև 2012-ին ես հետաքրքիր հոլովակներ կգցեմ youtubeամանիա էջում:Հուսով եմ այս տարի նաև այնպիսի պրոյեկտներ կստեղծենք, որոնք նույնպես մեր բլոգում իրենց ուրույն տեղը կգտնեն:Այսքանը առաջիկա պլանների մասին:Չմոռանանք այսօր ինչ օր է)…
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը:Ցանկանում եմ, որ այս տարի բոլորդ հասնեք ձեր նպատակներին և հասնեք բազմաթիվ հաջողությունների:Եղեք ավելի ստեղծարար և շարժվեք Սթիվ Ջոբսի «Այն ինչ դու ստեղծես կարող է փոխել աշխարհը»-ով:Ձեզ լավ տարի եմ մաղթում և հատկապես Թումոյի ուսանողներին:Շնորհակալ եմ, որ ինձ հետևում և աջակցում եք:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ

 

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s