Թումոյի ոչ պաշտոնական խմբերը


Այսօր մի քիչ խոսեմ Թումոյի ոչ պաշտոնական խմբերի մասին:Սկսեմ Ֆեյսբուքից…Դե առաջին տեղում հենց TUMO անվանումով խումբն է, որին արդեն միացել են 500-ից ավել Թումոյի ուսանողներ:Ուսանողները մտնում են այդտեղ բազմաթիվ հարցերի և խնդիրների շուրջ խոսում, նաև շատ հետաքրքիր նյութեր են դնում, որոնք հետաքրքրում են բոլորին:Նաև կազմակերպվում են հայերենին նվիրված ամսյակներ, երբ գրառումները պետք է լինեն միայն հայերեն:Ապրե~ք երեխեք ջան, նույն կերպ շարունակեք:Միայն մի քանի խորհուրդ .«Պետք չէ մենակ աշխատել ինչ-որ խմբի վրա, եթե լինեն շատ ադմիններ հաստատ ավելի շատ ինֆորմացիա կլինի մեջը(հեշտ կլինի Թումոյին չվերաբերող գրառումները արագ ջնջել և լիքը տեղեկություն գցել), նաև մի դադարեք ամեն օր հետաքրքիր ինֆորմացիա գցել:Հետաքրքիր նկարներ և տեսահոլովակներ տեղադրեք և միշտ եղեք ակտիվ»:

Կան նաև մի քանի ուրիշ խմբեր` ╚═►Tumo first group ◄═╝,╚═►Tumo second group ◄═╝,Students of TUMO:Օրինակ ինձ շատ է հետաքրքրում թե ինչի եք բացել առաջին երկու խմբերը:Դրանք վերնագրված են առաջին և երկրորդ խմբեր, բայց երկուսում էլ ինֆորմացիա չի լցվում ընդհանրապես, ավելի ճիշտ շատ քիչ:Եթե այս երեք խմբերի տեղը մեկ հատ լիներ ավելի լավ կլիներ:Նաև ուշադրություն դարձրեք ձեր գրառումներին, ով ինչ ուզում է գրում է, որոնք ընդհանրապես Թումոյին չեն վերաբերվում:Օրինակ հենց առաջին խմբում մի հարցում կար, թե ով կուզի դիմակահանդես լինի, բոլոր խմբերում առնվազն երկու հոգի նույն հարցը տվել էին:Մի խոսքով խմբագրեք ձեր բոլոր նյութերը , դասավորեք և ամեն ինչ լավ կլինի:

       Մի քիչ էլ օդնոկլասսնիկի կայքի խմբերի մասին:Դե ուղղակի չգիտեմ ինչ խոսեմ այդտեղի խմբերի մասին, որովհետև դրանք շատ-շատ են մոտ 20 խումբ կա այդ կայքում:Խոսեմ մի քանիսի մասին…Առաջին տեղում TuMo կոչվող խումբն է, որը ունի 1000-ից ավել մասնակից, բայց հակառակ դրան ունի 5 հատ թեմա, որոնք թարմացվում են երևի ամիսը մեկ անգամ: Չկան հատուկ Թումոյին վերաբերվող հետաքրքիր գրառումներ, միայն ստեղծված է մի թեմա, որտեղ երկուշաբթի օրվա ուսանողները հավաքվում մեկ-մեկ խոսում են, թե քանի միավոր ունեն և մեծ կղզին անցել են թե ոչ)))…Ինձ ահավոր չհետաքրքրեց իրենց խումբը:Մյուս խումբը TUMO CENTRE FOR CREATIVE TECHNOLOGIES -ն է, որը ունի մոտ 500 մասնակից, բայց առաջինի նման չի թարմացվում:Նաև ասեմ, որ ձեր խմբում շատ են ուղղագրական սխալները, որոնք իմացեք շատ կխանգարեն ձեզ հետագայում:Աշխատեք հետաքրքիր ինֆորմացիա տեղադրել, որպեսզի մասնակիցների թիվը  շատանա:Մյուսը TUMO ( ԹՈՒՄՈ ) խումբն է, որը մյուսներից տարբերվում է իր ակտիվությամբ, չնայած նույնպես այնքան էլ չի գրավում:Մի քիչ էլ պետք է լինել կոկիկ, օրինակ ամբողջ խումբը լցված է միայն Չառլի Չապլինի տեսահոլովակներով, որոնք ուղղակի ձանձրացնում են:Մնացածը շատ լավ է, աշխատեք լինել ավելի ակտիվ:

P.S. Հիմա կասեք ինչքան եմ բողոքվում, բայց չէի կարող չասել այսքանը, բոլորդ ապրեք ինչքան էլ չլինի շատ եք աշխատել ձեր խմբերի վրա, ուղղակի այնպես անենք, որ Թումոյի անունը միշտ լինի բարձունքում…Առջևում Սուրբ Ծնունդն է, մի ստեղծարար բան մտածեք )))… 

Advertisements
By Baldryanarmen Posted in Tumo

2 comments on “Թումոյի ոչ պաշտոնական խմբերը

  1. Տեղը տեղին ամեն ինչ գրածա, ավելացնելու բան չկա:
    Որպես TUMO խմբի ադմին ասեմ որ կհետեվենք խորհրդիտ ու խուտով հնարավորա մրցույթներ էլ կազմկերպվեն!!! 🙂

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s