Մի քիչ էլ լեկցիաների մասին…(1մաս)


 

Երևի շատերդ արդեն գնացել եք Թումոյի լեկցիաներին:Հիմա մի քիչ կխոսեմ դրանց մասին:Առաջինը խոսեմ Pencil animation ծրագրի մասին:Վերջինս շատ հետաքրքիր ծրագիր է սկսնակ անիմացիա սարքողների համար:Դրա միջոցով դու կարող ես ստեղծել 2d անիմացիա, որը կլինի շատ բնական:Գույների բազմազանության և տարատեսակ ֆունկցիաների շնորհիվ դու կարող ես կատարելագործել քո անիմացիան` ավելացնելով ստվերներ, տարատեսակ էֆֆեկտներ:Երևի գիտեք թե ինչպես են նրանից օգտվում:կա բիթմապ շերտ և վեկտոր շերտ, որոնց մասին դուք մանրամասն անցել կամ պետք է անցնեք լեկցիայի ժամանակ:Ասեմ նաև, որ ծրագիրը անվճար է և աշխատում է բոլոր օպերացիոն համակարգերում:

Pencil animation

      Մյուս լեկցիան ատմոսֆիր ծրագրի մասին էր:Ատմոսֆիր ծրագիրը շատ կհետաքրքրի հատկապես 3d խաղեր սիրողներին:Դա մի խաղային պլատֆորմա է, որը թույլ է տալիս անվճար սարքել քո 3d խաղը:Դրա մեջ շատ բազմազան օբյեկտներ կան :Նաև դու կարող ես ընտրել գունային համադրությունը և թե, որ դաշտում ինչ երգ լսվի:Նաև կարող ես ավելացնել շատ արգելքներ, որպեսզի խաղդ դժվար լինի և հետաքրքիր, որ դրանից խաղացողը հաճույք ստանա և շահագրգռվի շուտ անցնել:Սա առաջին ծրագրին է, որի միջոցով մենք խաղ սարքեցինք:Առաջիկայում կանցնենք շատ տարբեր ծրագրեր:Անձամբ ինձ շատ է դուր գալիս խաղերի ոլորտը, քանի որ դա միակ ճյուղն է, որը չես կարող մանրամասն սովորել համացանցի միջոցով:

Atmosphir

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s