Հարցեր և պատասխաններ…


Վերջերս շատ հաղորդագրություններ եմ ստանում, թե ինչու՞ շատ գրառումներ չեմ անում Թումոյի իրադարձությունների մասին:Ասեմ, որ դրա միակ պատճառն այն է, որ Թումոյում վերջերս կարևոր իրադարձություններ տեղի չեն ունեցել, որոնց մասին ես արձագանքեի:Մի քանի պատճառներով նյութերը գցվում են քիչ, բայց ամեն օր բլոգը ինչ-որ մի հետաքրքիր ինֆորմացիայով լցվում է:

Շուտով կբացվի ևս մեկ էջ, որը անվանվելու է tumobook, որը կրկին հետաքրքիր նկարների հավաքածու է լինելու, բայց մեր կոմիքսների էջի պատմություններից ավելի երկար:Մի քանի օրից, ինչպես գիտեք շատերիս կողմից շատ սիրված և սպասված Վալենտինի տոնն է:Այդ օրը մենք անցկացնելու ենք մրցույթի պես մի բան, դուք պետք է Թումոյի հետ կապված ինչ-որ սիրային իրադարձություն, կամ նամակ գրեք, որը հետաքրքիր նկարի ձևով կմատուցվի:

Ի դեպ մենք արդեն անցել ենք 300-ի սահմանը, չնայած մեր բլոգը դեռ 2 ամսական է:Այսինքն լավ արդյունքների կարող ենք հասնել` լավ աշխատելու շնորհիվ:Առաջիկայում բլոգը կլցվի տարբեր թեմաների մասին հետաքրքիր գրառումներով, և դուք հնարավորություն կունենաք իմանալ ավելին բլոգոսֆերայի նորությունների, և համացանցում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների մասին:Նաև կանցկացվեն տարբեր մրցույթներ, քվեարկություններ, որոնք կհետաքրքրացնեն մեր բլոգը և բլոգը ավելի մեծ պահանջարկ կունենա Թումոյի ուսանողների մոտ:Մի խոսքով երկա~ր ճանապարհ ունենք անցնելու Թումոբլոգի հետ…

Հիմա մի քանի հարցերի ևս պատասխանեմ:Այդ հարցերը շատ է հետաքրքրում մեր ուսանողներին, և գերակշռող մասը Թումոյի էջերում տրվող հարցերն են:
•Եթե մենք բացակայում ենք դասից, ինչպե՞ս կարող ենք հետո այն լրացնել:
-Ասեմ, որ դուք չեք կարող այն լրացնել, ուղղակի աշխատեք չբացակայել:Ինձ շատ ծիծաղեցրեց այն հարցը, որ գրել էին կարող է իմ տեղը ընկերս գնա իմ բացակայած օրը:Դա մի քիչ խելքին մոտիկ բան չէ´:
• Թումոյում քննություն պե՞տք է տանք ընդունվելուց:
-Ոչ, ոչ մի քննություն չեք տալիս:
•Ի՞նչ էր կոչվում խաղեր ստեղծելու ծրագիրը:
-Atmosphir
•ինչպե՞ս Թումոյի հետ կապնվենք:
-Զանգահարեք 398413  հեռախոսահամարով

Հ.Գ.   Կաշխատեմ արդարացնել ձեր հույսերը, իսկ հարցերի դեպքում գրեք մեր ֆեյսբուքյան էջին` TUMOBLOG

 

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s