Uncharted 2: Among Thieves խաղը` Թումոյի խաղասենյակում…


 

Երեկ ես խաղացի այս խաղը Թումոյի խաղերի սենյակում:Ինձ ուղղակի շատ դուր եկավ այն և կուզեի կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով և մի քիչ էլ ինֆորմացիայով:
Խաղը արկածային ժանրի է, և խաղում եք 3-րդ դեմքով:Գլխավոր հերոսը Նեյթն Դրեյկն է:Խաղի արտաքին տեսարանները շատ վառ են արտահայտված:Խաղի ընթացքում գործողությունները շատ են ի տարբերություն այլ խաղերի:Դրեյկը կարող է խաղում մագլցել պատերով, բարձրանալ պարաններով, թռչել և վազել:Մի խոսքով խաղը պատրաստված է այնպես, որ խաղացողի մոտ մեծ տպավորություն թողնի և տարվի խաղով:


Սյուժեն նույնպես շատ հետաքրքիր է:Խաղի ընթացքում Դրեյկին օգնության են գալիս տարբեր կերպարներ, որոնք իրեն տարբեր առիթներով օգնում և փրկում են:Բազմաթիվ էֆեկտներ վերցված էին տարբեր խաղերից, չնայած դրանց համադրությունը այս խաղում լավ է արտահայտված:Խաղի ընթացքում շատ պահեր են լինում, երբ չես կարողանում գտնել ճանապարհը, իսկ երբ գտնում ես, դա մեծ ուրախություն է քեզ պատճառում:Ինչպես և մյուս շատուշատ խաղեր, այս խաղում նույնպես կան թշնամիներ, որոնց համար էլ պետք են գալիս զենքերը, որոնք պետք է գտնել:
Խաղում թաքնված մոտավորապես 101 Գանձ կա, որոնք նույնպես խաղի ընթացքում կգտնեք` տարբեր տեղերում թաքնված:Դրանք մեզ պետք են գալիս, քանի որ հետո կարող ենք վաճառել և պետքական իրեր գնել:
Խաղում կան բազմաթիվ գլուխկոտրուկներ, որոնք դժվարություն են առաջացնում խաղը անցնելու ժամանակ:
Մի խոսքով խորհուրդ եմ տալիս ընտրել հենց այս խաղը`  խաղերի սենյակի վարժանքի ժամանակ:Մենք շատ մեծ հաճույք ստացանք խաղը խաղալուց:Մեկ էլ ասեմ ես այս խաղն եմ հավանել, բայց մյուս խաղերն էլ իրենց հերթին շատ լավն էին:Ուղղակի տարբեր մարդիկ, տարբեր հետաքրքրություններ ունեն, և կարող եք ընտրել խաղերը` ձեր ճաշակով:

Advertisements

One comment on “Uncharted 2: Among Thieves խաղը` Թումոյի խաղասենյակում…

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s