Ի՞նչ կլիներ, եթե Թումոյում ամեն օր դասի գնայինք…


Նստած մտածում էի, թե ի՞նչ հետաքրքիր գրառում անեմ, որը կհետաքրքրի բոլորին:Մտքիս մի քանի տող եկավ` Թումոյի ուսանողների խնդրանքներից:Շատերին մտահոգում է այն փաստը, թե ինչու՞ ենք մենք գնում Թումո ընդամենը մեկ օր:Ես էլ մտածեցի գրեմ մի քանի դրական, և մի քանի բացասական հետևանքներ` «եթե մենք գայինք ամեն օր, կամ շաբաթական 2 օր»:Ի դեպ իմ կարծիքով բացասական կողմերը ավելի շատ են:

Դե պարզ է, դրական կողմերը ավելի շատ կվերաբերեն ուսանողներին, ոչ թե մարզիչներին:Ամենասկզբում ասեմ, որ դա ուղղակի շատ լավ կլիներ.մեկ ամսում կվերջացնեինք կղզիների բոլոր վարժանքները: Մյուս լավ կողմը այն կլիներ, որ հազիվ բոլոր մարզիչներին կճանաչեինք:Հիմա այնպես է, որ մարզիչներ կան, որոնց չենք ճանաչում և մեկ-մեկ չենք իմանում` ո՞վ է մարզիչ, ո՞վ ոչ և անհարմար դրության մեջ ենք ընկնում: Նաև մեծ հնարավորություն կունենայինք ճանաչել Թումոյի շենքը` իր բոլոր արժանիքներով, այսինքն անգիր կանեինք շենքի արտաքին և ներքին տարածքները: Նաև կիմանայինք մեր խմբի բոլոր ուսանողներին ոչ միայն արտաքինով:Այսինքն մի ամսվա ընթացքում կարող էինք բավական լավ ճանաչել մեր ուսանողներին:Ուսանողները կստանային շատ-շատ ինֆորմացիա և գիտելիքներ կապված տարբեր ոլորտների հետ:

Բացասական կողմերից առաջինը հենց այն է, որ Թումոյում հաստատ 6000-ից ավել մարդ չէր տեղավորվի, հաստատ Թումոյի շենքից ոչինչ չէր մնա:Այսինքն դա հնարավոր չէ, քանի որ նույնիսկ հիմա, պարապմունքից առաջ Թումոյի դռների մոտ հերթ է կուտակվում, և ես չեմ պատկերացնում թե ինչպե՞ս է լինելու մի քանի ամսից:Երևի թե միչև հալաբյան փողոց հերթ կլինի:Այս ամենը կախված է Թումոյի բարձր որակից,իսկ երեխաները շատ են ուզում ստանալ գիտելիքներ:Հետո ևս մեկ մեծ խնդիր կառաջանար.շատերը գալիս են Թումո հեռվից, այսինքն նրանք չէին հասցնի անել իրենց դասերը, և ընդհանուր առմամբ նրանց օրը կկորչեր:Եթե Շաբաթական լիներ 2 կամ 3-ից ավել պարապմունք, ապա հաստատ ոչ ոք չէր հիշի իր անցածը Թումոյում:

Հիմա ասեմ թե ինչով է լավ, որ մենք շաբաթական ընդամենը մեկ օր ենք գնում:Առաջին հերթին երևի 99 %-ը ուսանողների իրենց գործերը հետաձգում են, որ այդ օրը ազատ լինեն և գան Թումո:Իսկ եթե լիներ մի քանի օր, հաստատ այդքան պարտաճանաչ չէր լինի Թումոյի ուսանողությունը:Մեկ օրվա ընթացքում շատ հեշտ է և այդքան էլ դժվար չէ հիշել այդ օրվա քո անցած վարժանքների նյութերը:Այսինքն գիտելիքը ապարդյուն չի լինի և մի քանի օրից հաստատ կհիշեք ձեր անցածը:Նաև լեկցիաների ժամանակ խնդիր կառաջանար.կլիներ այնպես, որ մեկ շաբաթում 4 լեկցիաներին էլ կմասնակցեինք և կայուն գիտելիքներ չէինք ստանա:

Բայց դե ես էլ կուզեի Թումոն լիներ գոնե 2 օր:Որովհետև, օրինակի համար ես 2 շաբաթ պետք է մենակ խաղ խաղամ, մինչդեռ ես անիմացիայի մի քանի վարժանք չեմ վերջացրել, իսկ եթե լիներ 2 օր ես արդեն ամեն ինչ վերջացրած կլինեի և կսկսեի հետաքրքիր պրոյեկտներ մշակել, իսկ ժամանակս կբավականացներ:
Թումո ջան ուսանողների կողմից խնդրում ենք գոնե 6 ամիս Թումո եկած երեխաներին տալ հնարավորություն շաբաթական 2 օր գալ դասի:Խնդրու~~~~մ ենք 🙂 🙂

Advertisements
By Baldryanarmen Posted in Tumo

4 comments on “Ի՞նչ կլիներ, եթե Թումոյում ամեն օր դասի գնայինք…

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s