Թումոյից` Թումոբլոգ, հատուկ ուսանողների համար…


Թումոն այսօր իր էջում հրապարակեց շատ հետաքրքիր գրառում, որը կուզեի գրել նաև այստեղ, որովհետև իմ բլոգի այցելուների 90%-ից ավելին Թումոյում է սովորում:Ահա և այդ գրառումը.

«Բացառիկ դասընթաց միայն Թումոյի անդամների համար. եթե սիրում ես ռոբոտներ, ուզում ես սովորել` ինչպես են դրանք պատրաստվում ու ծրագրավորվում, եւ կարող ես 13 օր շարունակ օրական 2 ժամ անցկացնել կենտրոնում, ուրեմն փորձիր պատասխանել մեր հարցին: Ճիշտ եւ արագ պատասխանելու դեպքում կարող ես դառնալ դասընթացի մասնակիցներից մեկը:

«Ձեռքիս ունեմ LEGO-ի մի քանի աղյուսներ եւ կարող եմ 3 ճիշտ բան նշել դրանց մասին.
1. Բոլոր աղյուսները, բացի երկուսից, կարմիր են
2. Բոլոր աղյուսները, բացի երկուսից, կանաչ են
3. Բոլոր աղյուսները, բացի երկուսից, կապույտ են»:

ՀԱՐՑ. Կարող ե՞ս նշել, թե քանի աղյուս ունեմ ձեռքիս:

Ճիշտ պատասխանն անհրաժեշտ է ուղարկել lego@tumo.org հասցեին` ավելացնելով, թե ինչու ես ցանկանում մասնակցել այս դասընթացին (առավելագույնը 5 նախադասությամբ): Նամակում պարտադիր է նշել պատասխանողի անունը եւ ազգանունը, հեռախոսահամարը եւ Թումո քարտի համարը: Խնդրում ենք ընտրել նաեւ դասընթացի երկու ժամերից առավել հարմարը` 15:30 կամ 18:30: Պատասխանների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է, հինգշաբթի, ժամը` 20:30:

Հաջողություն ենք մաղթում բոլորին:»

P.S Պատասխանը շատ հեշտ է, եթե տրամաբանեք շատ հեշտ կգտնեք այն:

Advertisements
By Baldryanarmen Posted in Tumo

4 comments on “Թումոյից` Թումոբլոգ, հատուկ ուսանողների համար…

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s