Հետաքրքիր գրառում Բրաուզերների մասին


Ի՞նչ կլիներ, եթե մեր համակարգիչների մեջ չլինեին բրաուզերներ: Իհարկե մենք չէինք կարողանա մուտք գործել ինտերնետ աշխարհ:Նախկինում  բրաուզերները  մեր համակարգիչներում քիչ էին, իսկ հիմա դրանք շատ են ու շատանում են օր օրի:

Մեզ ամենահայտնի բրաուզերը դա Microsoft ընկերության Internet Explorer-ն է, իսկ հետո  ի հայտ եկան տարբեր բրաուզերներ` ինտերնետի աղվես անունով` Mozilla Firefox-ը, Opera-ն, որը ավելի շատ օգտագործվում  է բջջային հեռախոսներում, Google-ի  Google Chrome-ը,  Apple-ի  Safari-ն և այլն: Այս բոլոր բրաուզերները միշտ թարմացվում են՝ ունենալով նոր տարբերակներ:Եկեք հերթով ծանոթանանք այս բրաուզերներին:

 

Լավագույն 5 բրաուզերները

Internet Explorer – Այս բրաուզերը մեզ ամենահայտնի բրաուզերներից մեկն է: Քչերն են օգտագործում այս բրաուզերը ` որպես ինտերնետի միջոց, շատերը օգտագործում են  այն` այլ բրաուզերներ ներբեռնելու համար:

Mozilla Firefox –Շատ արագ աշխատող զննարկիչ է: Կառուցված է Mozilla շարժիչի հիման վրա, և թույլատրում է վեբ էջերը նայել մեկ բազմապատուհան միջավայրում: Կարելի է շատ արագ փոփոխել միջավայրը. կոճակներն ու ղեկավարման այլ տարրերը կարելի է պարզապես մկնիկով քաշել պահանջված տեղը:Այս բրաուզերը գտնվում է բարձունքում և համարվում է վստահելի բրաուզեր և տեխնիկապես ավելի զարգացած է: Իզուր չէ, որ այս բրաուզերին այլ կերպ անվանում են ինտերնետի աղվես, բայց այս բրաուզերն էլ ունի թերություններ: Այդ թերություններց մեկն էլ այն է, որ շատ կայքեր աղավաղում է:

Opera – Սեղմ և միաժամանակ հզոր կոմունիկացիոն փաթեթ է՝ կազմված արագ զննարկիչից, փոստային ծրագրից և նորությունների սպասարկումից:Շատերը նախընտրում են հենց այս բրաուզերը, բայց այս բրաուզերը ավելի շատ օգտագործվում է բջջային հեռախոսների համար:Այս բրաուզերն էլ ունի իր յուրահատկությունները, և ամենակարևորը արագ է աշխատում:

Google Chrome – Բաց ծրագրային կոդով զննարկիչ է: Ինչպես գիտենք Google-ի ընկերությունը շատ է սիրում  նորություններ մտցնել ինտերնետի աշխարհում. օր.` սոցիալական կայքերում Google+-ը, իսկ բրաուզերների աշխարհում մեզ հայտնի Google Chrome-ը,  մտնելով բրաուզերների աշխարհ,  շրջանցեցին շատ բրաուզերների, որոնք ավելի արագ են աշխատում, քան մյուս բրաուզերները:

Safari– Այս բրաուզերը, համեմատած նախորդ բրաուզերներին, ավելի հետաքրքիր բրաուզեր է: Չնայած, որ սա նոր բրաուզեր է, բայց ոչնչով չի զիջում մյուս բրաուզերներին:

Այլ բրաուզերներ

Այս բրաուզերները  այդքան էլ հայտնի չեն: Ուղղակի իմացեք  այս բրաուզերների մասին.

Avant Browser 2011                  Lunascape                                                            

CometBird                                Maxthon

Comodo Dragon                       Netscape Naviqator                                                                                   
Chromium                                SRWare Iron

 

Նյութը` Նարեկ Ղազարյանի

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s