Նամակ Թումոյի ուսանող Քրիստիից` Վալենտինի տոնի առթիվ…


Մի քանի օր առաջ ձեզ տեղեկացրել էի, որ կարող եք գրել հետաքրքիր մաղթանքներ` Վալենտինի տոնի առթիվ:Նաև նշել էի, որ լավագույն գրառումը կհայտնվի մեր բլոգում:Ես իմ խոստման տերը կլինեմ և կգցեմ ամենահետաքրքիր և անկեղծ գրառումը:Տողերի հեղինակը շատերիդ քաջ ծանոթ Քրիստի Մարգարյանն է: …Հուսով եմ, ով պետք է կարդա` անպայման կկարդա:Ահա և նամակը.

«Գիտեմ, որ շատերի սրտերից եմ հիմա գրում, գիտեմ, որ մեզնից շատերի սրտով անցավ այս ամենը, գիտեմ, որ քիչ ամիսների ընթացքում, բայց թումոցիներիցս շատերը հասցրեցինք սիրել ու երջանկանալ, ոմանք էլ կոտրվեցին ու սիրո կորստի ցավ զգացին……………………..
…………………………………..Ու քայլերս նորից տարան դեպի հարազատ մի վայր: Մի քանի ամիս առաջ էր, երբ առաջին անգամ ոտք դրեցի այդտեղ, բայց ո՞վ կպատկերացներ, ո՞վ կմտածեր, որ այդ կարճ ժամանակահատվածում այդ վայրը, որ դեռևս նոր էր ու մի փոքր էլ խորթ, կդառնա այնքա՜ն սպասված ու հարազատ, այնքա՜ն սիրելի…
Քայլերս արդեն ինքնաբերաբար էին տանում, առանց ճանապարհը որոնելու, իսկ գլխումս միայն մի միտք էր պտտվում, տատանվում, փոթորկում ու մտադրություններս էլ փոփոխում: Գիտեի, որ նորից ենք տեսնվելու, զգում էի, որ այս անգամ գուցե և վերջին անգամ…….
Ուղղակի ուզում էի խոսեինք, թե ինչի՞ մասին,դա  էական չէ, էական չէ մեզ կրկին կխանգարեին թե ոչ, էական չէ ի՞նչ կասեին, միայն թե մի րոպե հանգիստ թողնեին, թողնեին հանգիստ աչքերիդ նայեի ու հասկանայի, որ………. հասկանայիր, որ…….
Ըհըն…սիրտս սկսեց ավելի ուժեղ զարկել ու միայն դա էր, որ ինձ հուշեց՝ մոտ եմ, աչքերս այլևս ոչինչ չէին տեսնում, միայն քո ստվերն էի փնտրում: Զգում էի, որ մոտ ես, սիրտս էր ասում…Ու տեսա, գտա ինձ ծանոթ ու սիրելի դարձած պատկեր, ծանոթ աչքեր, ծանոթ հագուստ, շրջվեցիր՝ դու էիր:
Սպասում էի, ինչին ինքս էլ չէի հասկանում ուղղակի փորձում էի հասկանալ քեզ, հասկանալ մտքերդ, զգացածդ, բայց ինչ-որ բան այլևս առաջվանը չէր, աչքերումդ անտարբերություն էի զգում:
Ժամն էր…Ներս մտանք ու ամբողջ երկու ժամ լուռ էինք, նայում էիր ու լռում….
Մտածում էի կխոսես, չնայած աչքերդ շատ բան էին ասում, մտածում էի կհասկանաս, բայց սիտս, ավաղ, դու չէիր զգում……
Ու ամբողջ մի ամիս, ամեն շաբաթ, նույն օրը, նույն ժամին ոչինչ չէր փոխվում: Բայց այդ օրն ուրիշ էր, տարբեր էր…երկու ժամերն էլ անցան, մնացին վայրկյաններ՝ որոնք չեմ ուզում հիշել, բայց և չէի էլ ուզում, որ ավարտվեին….Տեսա, որ քայլ առ քայլ հեռանում ես, գնում ես առանց որևէ բառ ասելու, կանգնել էի ապշած, չէի շարժվում, ուղղակի քարացած էի, քեզ էի նայում ու հետևում հեռացող քայլերիդ :
Աչքերս լցվեցին…Ուզում էի վազեի, հասնեի քեզ, չթողնեի, որ գնաս, ասեի այն, ինչ ամիսներ շարունակ լուռ եմ պահել սրտումս….
Արցունքներս հանդարտ սկսեցին հատ-հատ իջնել անզորությունիցս, որոնք ես ամեն կերպ փորձում էի ընկերներիցս թաքցնեի:
Դանդաղ քայլերով մոտեցա ելքին, ևս մեկ վերջին անգամ քարտս մոտեցրի ու դուրս եկա: Երկար ժամանակ կանգնել էի դռների մոտ, նայում էի իմ Թումոյին, ասես հրաժեշտ էի տալիս ու շնորհակալությունս հայտնում անցկացրածս ամենաերջանիկ պահերի համար…………և միայն արցունքներիս միջից շուրթերս շշնջացին «………Սիրում եմ………»
Այս դեպքերից շատ ժամանակ է անցել ու հիմա միայն, երբ արդեն շաատ հեռու եմ քեզնից, իմ Թումոյից նստած գրասեղսնիս մոտ նայում եմ անձրևոտ փողոցներին, հիշում այդ օրը, իսկ կողքից ծանոթ ելևէջներ են ~~~~Թումո՜՜՜՜~~~~~Թումո՜՜՜ Օ՜՜՜՜՜՜
Ինձ թվում է գժվել եմ, երաժշտություն չկա, բայց ենթագիտակցությունս կարոտից ծանոթ ու բարի նոտաներ է հիշեցնում…
Ու նորից աչքերս թաց են, ուղղակի ուզում եմ սխալս ուղղել, ուզում եմ գրել քեզ ու բոլորին ասել, որ ես այդպես էլ չհասցրի քեզ ասել.
…………..ԵՍ ՍԻՐՈՒՄ ԷԻ ՔԵԶ…………………»

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s