Ի՞նչ է բլոգը


Բլոգ (անգլերեն՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր») — կայք, որի հիմնանական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։ Բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում)։ Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով)։
Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ: Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց)։

ԲԼՈԳՆԵՐԸ ՏԱՐԲԵՐԱԿՎՈՒՄ ԵՆ

Ըստ հեղինակների

  • Անձնական բլոգ – վարվում է մեկ անձի (հեղինակի) կողմից
  • «Ուրվական» բլոգ – վարվում է անհայտ անձի կողմից, մեկ այլ անձի անունից
  • Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ – վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից որոշված կանոններով
  • Կորպորատիվ բլոգ – վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից

Ըստ բովանդակության տեսակի

  • Տեքստային բլոգ – հիմնականում պարունակում է տեքստեր
  • Ֆոտոբլոգ – հիմնականում պարունակում է լուսանկարներ
  • Երաժշտական բլոգ – հիմնականում պարունակում է երգեր
  • Պոդկաստինգ կամ բլոգկաստինգ – հիմնական պարունակությունը կազմում են ձայնագրիչի միջոցով ձայնագրված ձայնային հաղորդագրությունները
  • Վիդեոբլոգ – հիմնականում պարունակում է տեսանյութեր

Ըստ բովանդակության առանձնահատկության

  • Կոնտենտային բլոգ – բլոգ, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր
  • Մոնիտորինգային բլոգ – բլոգ, որը հիմնականում պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր
  • Մեջբերումներով բլոգ – բլոգ, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից
  • Տամբլելոգ, Տամբլոգ, Տլոգ – բլոգ, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն, կամ այլ
  • Սպլոգ – սպամ-բլոգ

Ըստ տեխնիկական հիմքի

  • Stand alone բլոգ – առանձին հոստինգի և “շարժիչի” վրա կառուցված բլոգ
  • Պլատֆորմային բլոգ – որևէ պլատֆորմի վրա զետեղված բլոգ (LiveJournalWordPressBlogger կամ այլ)
  • Մոբլոգ – բլոգ, որը վարվում է բջջային կամ շարժողական տեխ. միջոցներով

ԲԼՈԳ ՊԼԱՏՖՈՐՄՆԵՐ

Հայ բլոգերների շրջանում հայտնի բլոգ-պլատֆորմներ •LiveJournal, WordPress.com, Blogger
Հայ բլոգերների շրջանում հայտնի սոցիալական բլոգ սերվիսներ • FacebookMyspace,
Այլ բլոգ-պլատֆորմներ • Ya.ruБлоги@mail.ruTumblrXangaLiveInternet
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s