Թումոյի` Ֆոտոբլոգ մրցույթի հաղթող բլոգները



Թումոն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հաղթողների ցանկը.

«Ավարտվել է Ֆոտոբլոգ նախագծի համար բլոգերների ընտրությունը: Մեր ստացած հայտերից ընտրվել են 5 բլոգերներ, ովքեր կմասնակցեն Թումո Ֆոտոբլոգի ստեղծման աշխատանքներին:

1. Մուշեղ Գալստյան – http://imusheg.wordpress.com/ 
2. Սերգեյ Հովակիմյան – http://weallarecreative.wordpress.com/
3. Արամ Շերոյան – http://sheroblog.com/ 
4. Հրաչյա Սարգսյան – http://hrachsargsyan.blogspot.com/
5. Արմեն Բալդրյան – https://tumoblog.wordpress.com/

Մյուսները դեռ հնարավորություն կունենան մասնակցելու լուսանկարների մրցույթին: Ուշադիր եղեք:»

Հիմա կփորձեմ մի քանի խոսքով ներկայացնել այդ բլոգները:
1) Մուշեղ Գալստյանի բլոգը ֆոտոբլոգ է, քանի որ բլոգի գրառումները հագեցած են զանազան հետաքրքիր նկարներով:Բլոգում ամեն ինչ շատ գունավոր է, իսկ նկարները շատ լավն են, և մնացած ֆոտոբլոգների նկարներից տարբերվող:
2) Սերգեյ Հովակիմյանի բլոգը նշված բլոգներից ամենաստեղծարարն է, քանի որ արդեն անունից զգացիք, որ բլոգը հենց այդ թեմայով է:Բլոգի մեջ շատ հետաքրքիր նյութեր կգտնեք, որոնց մասին հաստատ շատերդ նախկինում չեք լսել, կամ կարդացել:Բլոգը թարմացվում է պարբերաբար, և լցվում հետաքրքիր ու ստեղծարար նյութերով:
3) Արամ շերոյանի բլոգը ամեն ինչ մասին է:Այսինքն համոզված եմ, որ այնտեղ կգտնեք տարբեր թեմաներին վերաբերող գրառումներ:Արամը պատրաստել է հետաքրքիր մենյու, որի շնորհիվ հաստատ  չեք կորի բլոգում:Բլոգում կան նյութեր ծրագրերի, կայքերի, խաղերի և հնարքների մասին:
4)  Հրաչյա Սարգսյանի բլոգը նման է Շերոբլոգին, քանի որ երկուսն էլ հատուկ թեմա չունեն և գրում են այն ամենի մասին, ինչը կհետաքրքրի իրենց ընթերցողներին:Օրինակ հենց գլխավոր էջում, երբ մտնում եք, բլոգի վերևում կա հետաքրքիր լոգո, որը ինձ շատ է դուր գալիս, քանի որ նույնպես ստեղծարար է:Բլոգի նյութերը հիմնականում աշխարհում կատարվող իրադարձությունների մասին են, որոնց շնորհիվ էլ բլոգը առաջ է գնում:

Այսքանն էին բլոգները:Ինչքան կարողացա հակիրճ ներկայացրի դրանք:Իսկ Թումոբլոգի մասին երևի չգրեմ, եթե կարդում եք բլոգը և պարբերաբար հետևում նորություններին, ապա գիտեք բլոգը ինչի մասին է, և ինչ թեմաների մասին եմ գրում:Շնորհակալ եմ բոլորիդ` աջակցության համար:

Advertisements

3 comments on “Թումոյի` Ֆոտոբլոգ մրցույթի հաղթող բլոգները

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s