Ֆոտոբլոգ



Ուրախությամբ հայտարարում ենք լուսանկարչական մրցույթի հայտերի ընդունման մասին, որին կարող են մասնակցել կենտրոնի բոլոր անդամները: Լուսանկարները պետք է կրեն «Իմ քաղաքը/իմ համայնքը» խորագիրը եւ պատկերեն մասնակցի համայնքի կամ քաղաքի բնապահպանական խնդիրները:

Լուսանկարչական աշխատանքները պետք է լինեն՝
1. հեղինակային
2. հետաքրքիր եւ ստեղծարար
3. նշված թեմայի շրջանակներում

Հայտերն ընդունվում են photoblog@tumo.org էլ. հասցեով մինչեւ ապրիլի 16-ը: Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ լուսանկար՝ նշելով իր անուն-ազգանունը, Թումո քարտի համարը, լուսանկարի անվանումը եւ կարճ նկարագիրը: Բոլոր լուսանկարները պետք է ուղարկել իրական չափով:

Նշված չափանիշներին համապատասխանող բոլոր լուսանկարները կտեղադրվեն http://cityshoot.wordpress.com/ բլոգում առցանց քվեարկության համար: Վիրավորական համատեքստ պարունակող աշխատանքները չեն ընդունվի եւ դուրս կմնան մրցույթից: Լավագույն աշխատանքները կմասնակցեն ամփոփիչ ցուցահանդեսին:

Հաջողություն ենք մաղթում բոլորին:

Հ.Գ. Եղե′ք ինչքան հնարավոր է ստեղծարար, քանի որ հաղթողին շատ հետաքրքիր նվեր է սպասվում:Տարածեք այս հայտարարությունը ձեր բոլոր ընկերներին:

 


Advertisements
By Baldryanarmen Posted in Tumo

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s