Ի՞նչ է ֆոտոբլոգը



Այսօր մի քիչ կգրեմ ֆոտոբլոգի մասին:Ի դեպ ես ունեմ  մի գրառում` նվիրված բլոգին, որի մեջ գրել եմ բլոգների տեսակների, առավելությունների և թերությունների մասին.ահա այդ գրառումը`
Ի՞նչ է բլոգը:Իսկ հիմա. ավելի կոնկրետ ֆոտոբլոգի մասին: 

Նախ, հենց անունից երևում է, որ ֆոտոբլոգները դրանք ֆոտոների բլոգներն են:Բլոգներում հիմնական պարունակությունը նկարներն են, որոնք մեծամասամբ լինում են իրենց նկարագրությամբ, նկարի ամսաթվով և նկարի անվանումով:

Ֆոտոբլոգները հիմնականում ունենում են նկարի տակ մեկնաբանություն թողնելու հնարավորություն, որտեղ բլոգի այցելուները մտնում, և իրենց` լավ կամ վատ կարծիքն են գրում տվյալ նկարի մասին:Ֆոտոբլոգը կարող է պարունակել նաև RSS, որի միջոցով դու այսպես ասած բաժանորդագրվում ես և տեղեկանում բլոգում գցած նյութերի մասին:Նաև ֆոտոբլոգներից շատերը իրենց նկարներին, բացի հաղորդագրություն թողնելու հնարավորությունից ավելացնում են գնահատականի հնարավորություն, որի շնորհիվ տվյալ նկարը հավաքում է ռեյտինգ, իսկ գնահատման սանդղակը կարող է լինել 1-ից 5 միավորի սահմաններում:

Ֆոտոբլոգը կարող է լինել հեղինակային, կամ խմբակային:Նաև լինում են հեռախոսային ֆոտոբլոգներ, որոնցում նկարները հիմնականում նկարված են բջջային հեռախոսների միջոցով:Ֆոտոբլոգում շատ կարևոր պայման է ֆոտոբլոգում` արխիվ ունենալը, քանի որ դրա շնորհիվ բլոգի այցելուները կարող են հեշտությամբ նայել մյուս ամիսների գցած նկարները:Այս պայմանից նաև կարող ենք հետևել, որ բլոգում անհրաժեշտ է, որ լինի փնտրելու դաշտ, որը կհեշտացնի այցելուին` գտնել իր նախընտրած նկարը:

Ֆոտոբլոգում հարկ կա, որ լինի կատեգորիայի մենյու, որի շնորհիվ հեշտ կլինի կառավարել և տարբերակել նկարները:Ֆոտոբլոգներում կարելի է տեսնել համարյա թե ամեն ժանրի նկար և դրա համար ֆոտոբլոգներից շատերը ունեն իրենց ուղղությունը:Ֆոտոբլոգը հետաքրքիր դարձնելու համար կարող եք ուղղակի ավելացնել զանազան վիդջեթներ և դիզայնը պարբերաբար թարմացնել:

Ֆոտոբլոգներից շատերը տեղակայված են blogger, wordpress և livejournal պլատֆորմաներում:Բայց, բացի դրանցից կան նաև այլ պլատֆորմաներ, որոնք նախատեսված են հենց ֆոտոբլոգների համար, օրինակ.

  • Pixelpost  — Ամենահայտնի անվճար և  PHP շարժիչով բլոգն է ` ֆոտոբլոգը ստեղծելու և վարելու համար
  • PhotoStand — Եվս մի հայտնի պլատֆորմ, որը նույնպես օգտագործվում է նույն նպատակով

Այսքանը երևի ֆոտոբլոգի մասին:Եվ կրկին անգամ հիշեցնեմ, որ Ֆոտոբլոգ մրցույթը շարունակվում է և ընդունվում են նկարները:Անպայման բոլորդ մասնակցեք, լինելու է շա~տ հետաքրքիր նվեր, իսկ լավ նկարները ցուցադրվելու են:Ի դեպ նկարները կլինեն բլոգում շուտով)))

Նյութը` Թումոբլոգից…

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s