Հետաքրքիր ֆոտոբլոգներ


Քանի որ այս շաբաթը Թումոբլոգում հայտարարված է  ֆոտոբլոգի շաբաթ, հիմա կներկայացնեմ հետաքրքիր ֆոտոբլոգներ:Սկսեցինք.

Shuttersisters – ը դա մի հետաքրքիր ֆոտոբլոգ է` նվիրված աղջիկներին:Բլոգում կտեսնեք տարատեսակ նկարներ, որոնք ինչ – որ հատուկ ուղղություն չունեն և բոլոր նկարները իրենց մեջ ինչ-որ հետաքրքրություն ունեն:Բլոգի ամեն նկար ունի իր մանրամասն նկարագրությունը, որը ոչ միայն այդ տեսարանն է նկարագրում, այլև հետաքրքիր խոսքեր է ներառում նրա մեջ:Բլոգը այնպես է զարգացել և տարածում ստացել, որ բլոգի ադմինները ունեն իրենց ապրանքանիշերը` գրքերը, զարդերը, և այլն:Այսինքն այս ամենը նրանք անում են իրենց այցելուներին (մասնավորապես աղջիկներին) չկորցնելու, և ավելին նրանց ոգևորելու և ռեյտինգ հավաքելու համար:

Pdnphotooftheday  – ը նույնպես ֆոտոբլոգ է, որը հիմնականում ներառում է տարբեր հեղինակների նկարներ, որը այսպես ասած մի քանի բլոգի հավաքածու է:Բլոգը ունի իր արխիվը և կատեգորիան, որոնք օգնում են` բլոգում ձեր ուզած նկարները գտնելուն:Այստեղ պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ, որոնք լուսանկարիչներին հնարավորություն են տալիս ցույց տալ իրենց հնարավորությունները:

Adidap.com -ը շատ հետաքրքիր ֆոտոբլոգ է, որի անունը հենց դա է ասում.All day i dream about photography (Ամեն օր ես մտածում եմ լուսանկարչության մասին) : Բլոգը շատ յուրահատուկ է, քանի որ բլոգը իր այցելուների համար ամեն շաբաթ կազմակերպում է մրցույթ(շաբաթվա լուսանկարիչը) :Բլոգի տերը ունի նաև մեկ այլ կայք` կրկին նվիրված լուսանկարչությանը` Timewitness :

Fineartphotoblog – ը 7 լուսանկարիչներից կազմված մի խմբի ֆոտոբլոգ է:Յուրաքանչյուր նկար, որը դուք տեսնում եք, կատարված է բարձրակարգ փորձառու և տաղանդավոր լուսանկարիչների կողմից:Բլոգը թարմացվում է ամեն օր , և նախատեսված է մեծամասամբ կատարյալ նկարների հավաքածու հավաքողների և այդ արվեստով հետաքրքրվողների համար:

Boston – ը Ճապոնական ֆոտոբլոգ է:Այստեղ լուսաբանվում են Ճապոնիայում տեղի ունեցած հետաքրքիր իրադարձությունների մասին` լուսանկարների միջոցով:Բլոգը ունի շատ մտադրություններ և ունի իր այցելուների մեծ բանակը, քանի որ Ճապոնիայում ամենահայտնի ֆոտոբլոգն է համարվում:

Հ.Գ. Այսքանն էին ինձ հետաքրքրած ֆոտոբլոգները, որոնք ուզեցի կիսել ձեզ հետ:Եթե հետաքրքիր ֆոտոբլոգներ գտնեք, հղումները մեկնաբանությունների մեջ գրեք:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s