Ուրախ լուր: Թումոյի 2-րդ մայրցամաքը


Ուզու՞մ ես սովորել Flash-ով հոլովակ պատրաստել, ծրագրավորել, օրինակ, JAVA Script լեզվով, տիրապետել դիզայնի հիմնական հասկացություններին կամ պատրաստել ֆիլմ քո իսկ սցենարի հիման վրա:

ՎԵՐՋԱՊԵՍ. Թումոն բացում է «Աշխարհի» երկրորդ մայրցամաքի դռները: Բոլոր նրանք, ովքեր հաջողությամբ բացահայտել են առաջին մայրցամաքի գաղտնիքները, հնարավորություն կստանան տեղափոխվել նոր կղզի:

Ապրիլից «Մայրցամաք II» կկարողանան տեղափոխվել Թումոյի այն անդամները, ովքեր անցած ամիսների ընթացքում գրանցել են առավելագույն հաջողություններ վարժանքների հաղթահարման գործում:

Նոր մայրացամաքը բազում հետաքրքիր արկածներ է խոստանում. արդեն հնարավորություն կընձեռվի ձեռք բերած գիտելիքների պաշարն ու ստեղծագործ ներուժը կենտրոնացնել նախընտրած ոլորտի ուղղությամբ` Անիմացիա, Խաղերի ստեղծում, Կայքերի մշակում կամ Թվային մեդիա:

Linda.com առցանց ուսուցողական հարթակի միջոցով Թումոյի անդամները կսկսեն աշխատել Adobe Creative Suite 5.5 ընտանիքի այնպիսի գործիքներով, ինչպիսիք են Flash-ը, Photoshop-ը, Premier-ը, Dreamveawer-ը, ծրագրավորման շատ գաղտնիքներ կբացահայտվեն HTML 4 & 5, JAVA Script, CSS 2 & 3, Action Script 3 լեզունի օգնությամբ, դիզայնի հիմնարար գիտելիքները կփոխանցվեն այնպիսի կարեւոր հասկացությունների միջոցով, որպիսիք են կոմպոզիցիան եւ համաչափությունը, գրատպությունը, տառատեսակներն ու գունատեսությունը, իսկ թվային մեդիայի եւ ֆիլմի արտադրության հիմնական փորձառությունը ձեռք կբերվի ռեժիսորական, մոնտաժի եւ սցենարի ստեղծման (Celtix) հմտությունների միջոցով:

Ուշադիր եղեք եւ ձգտեք արագ հայտնվել Թումոյի նոր մայրցամաքում, որ կգործի ապրիլի սկզբից:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s