Ապրիլի 7 – ը Թումոյում


Այսօր Թումոյում իրարանցում էր, երևի արդեն հասկացաք, թե ինչի մասին եմ գրելու: Սկսեմ մի քիչ պատմել, թե ինչպես անցավ այս հիանալի օրը: Դե ուղղակի ամեն ինչով փայլեցին «Garage band»-ի երեխաները: Եթե չգիտեք, ասեմ, որ «Garage band» – ը դա Ipad – ի ծրագիր է, որի միջոցով ստեղծվում է երաժշտություն: Իսկ Թումոյի «Garage band» – ի երեխաները նվագում են տարբեր գործիքների վրա, որի վառ ապացույցը տեսաք այսօր Թումոյում: «Garage band»-ի երեխաները իրենց հաջողությունների համար շնորհակալ են Նարեկ Ստեփանյանին, ով իր խստապահանջությամբ կարողացավ համախմբել երեխաներին:

Մյուսը հիանալի հանդես եկավ «Նուռ» – ը: Վերջինս նոր ուսումնական ռազմավարություն է և ունի մեծ ծրագրեր, որոնք նախատեսված են առաջիկայի համար: «Նուռ» – ը մի փոքր ներկայացրեց իր ծրագրերի մասին, որոնք լինելու են շարունակական:

Մյուսը ներկայացավ «Ռոբոտիքս» – ը: Ուսանողները ցույց տվեցին իրենց պատրաստած ռոբոտները և կիսվեցին իրենց հմտություններով և գիտելիքներով մեզ հետ: Հետո ներկայացանք մենք` ներկայացնելով ֆոտոբլոգ մրցույթը: Ներկայացրինք մեր պրոյեկտը և ծնողներին տվեցինք բոլոր հարցերի պատասխանները:

Ամեն ինչ շա~տ լավ էր, ուղղակի ապշեցուցիչ օր էր: Եվ Թումոյի ուսանողները կարողացան ծնողներին ցույց տալ իրենց տաղանդը: Հուսանք այսպիսի միջոցառումներ շատ կլինեն Թումոյում:

Սա Այսօրվա Garage band – ի ելույթն է `

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s