«Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման 2012թ.առաջնության մասին


Ապրիլի 11-ին մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները և մասնակցել տարբեր նախագծերի իրականացմանը լավագույն ՏՏ ընկերություններում:

«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունն անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 9 անվանակարգ` Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Սցենար, Նորարարություն, Դիզայն, Պատանիների առաջնություն (Junior), Լավագույն սոցիալական բջջ. հավելված, Լավագույն ժամանցային հավելված, Լավագույն կոմունիկացիոն հավելված:

Յուրաքանչյուր փուլի ընթացքում ժյուրին կդիտարկի նախագծերը, կբացահայտի թերությունները և կսահամանի յուրաքանչյուր նախագծի համար տեխնիկական առաջադրանքներ:

Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում: Մրցույթն անցկացվում է Sourcio, Teoken, Tx Systems, Triada, MicroSoft-RA ընկերությունների և Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League (NPCL) աջակցությամբ:

«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունը չունի ո՛չ տարիքային և ո՛չ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել Թումոյի նոր վարժանքը, որը առաջին մայրցամաքում է: Կատարելու համար անհրաժեշտ է մի քիչ տրամաբանություն և մի քանի փոքրիկ հմտություններ: Իսկ վերջնաժամկետը մայիսի 5-ին է` այսինքն այսօր:

Միջոցառման եզրափակիչ փուլի ժամանակ կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն մասնակիցների մշակած խաղերը և համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ընկերությունների աշխատանքները: Ավելին իմանալու  համար այցելեք պաշտոնական կայքը`  OPENGAME :

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s