Փաստավավերագրական դասընթացների շարք



Հուլիսի 10-ից Թումոն սկսում է լուսանկարչական դասընթացների երկրորդ շարքը՝ «Փաստավավերագրական լուսանկարչության սկզբունքները» երկշաբաթյա դասընթաց, որը վարելու է ամերիկահայ լուսանկարիչ Արա Օշականը: Դասընթացները լինելու են շաբաթական երեք անգամ ևնախատեսված են 15-18 տարեկան Թումո պատանիների համար: Դասընթացի ընթացքում մասնակիցներն աշխատելով թիմերում՝ կստեղծեն իրենց լուսանկարչական նախագիծը՝ Արա Օշականի աջակցությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել փաստավավերագրական ժանրի 5 հեղինակային լուսանկար events@tumo.org հասցեին, ինչպես նաև գրել նամակում, թե ինչ լուսանկարչական նախագիծ կցանկանայիք իրականացնել: Խնդրում ենք նշեք նաև ձեր անուն-ազգանունը, տարիքը և Թումո քարտի համարը, իսկ նամակի վերնագրի դաշտում՝ “documentary photography”:
Նամակներն ուղարկել մինչև հուլիսի 5-ը ներառյալ: Միայն ընտրությունն անցած մասնակիցները կստանան պատասխան նամակ մինչև հուլիսի 9-ը:

Արա Օշականի մասին

1995 թվականից ի վեր Արա Օշականը ԱՄՆ-ում լուսանկարել է Ցեղասպանությունը վերապրածներին և արձանագրել նաև վերապրողների պատմությունները:
2006-ին Արան այցելեց Արցախ՝ լուսանկարելու «Հող Հայրենի» (“Father Land”) գրքի համար, ուր Արցախի տեսարժան վայրեր ու բնանկարներ չկան, միայն մարդկանց նկարներ են: Գրքում ներկայացված են նաեւ լուսանկարչի հոր գրած բավական երկար տեքստերը՝ Արցախի պատմության, պատերազմի, մշակույթի մասին, նաեւ՝ գրողի տպավորությունները: Գիրքը լույս է տեսել 2011 թ.-ի սեպտեմբերին, Նյու Յորքում:http://araoshagan.com/



Advertisements
By Baldryanarmen Posted in Tumo

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s