Ռոբոտիքսի ավարտական պրեզենտացիան


 

Երեկ` հուլիսի 14 – ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «Ռոբոտիքս» դասընթացի ավարտական ներկայացումը, որի ժամանակ  ռոբոտիքսի առաջատար պատանիները ցուցադրեցին իրենց պատրաստած եւ ծրագրավորած ռոբոտների հնարավորությունները: 2 շաբաթ առաջ ժամանած Ջուզեպի և նրա աշակերտների ջանքերի շնորհիվ երեխաները սովորեցին տարբեր ծրագրեր, որոնք մինչ այդ ռոբոտիքսի մյուս դասերին չէին սովորել: Երեխաները Stella, Labview, mindstorm ծրագրերի շնորհիվ պատրաստել էին ռոբոտի ծրագիրը, բայց բացի դրանից նրանք պատրաստել էին ռոբոտի համար մի կղզի, որը կոչվում էր Զատկի կղզի: Պատանիները մեծ ջանք էին թափել այդ կղզու մասին տեղեկություններ հավաքելու համար: Ներքևում կտեսնեք հենց այդ կղզու մասին փոքրիկ տեղեկությամբ մի տեսահոլովակ, որը պատրաստել է ռոբոտիքսի լավագույն պատանիներից մեկը` Թամազյան Հովիկը:

Սկզբում երեխաները պատրաստել էին մի փոքրիկ ցուցադրություն, որի ժամանակ երեխաները հագնվել էին Զատկի կղզու բնակիչների նման. դրա ընթացքում ցուցադրեցին նաև վերևի տեսահոլովակը: Ապա փորձարկեցին ռոբոտներին, որոնք իրենց ուղին անցնելով հասան վերջնակետին: Դրանից հետո նաև ելույթ ունեցան garage band -ի երեխաները:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին երկու շաբաթվա ընթացքում սովորած բոլոր գիտելիքները, իսկ վերջում երկրորդ խմբի մասնակիցները ստացան պատվավոր անդամի կոչումներ:

Advertisements

One comment on “Ռոբոտիքսի ավարտական պրեզենտացիան

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s