Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արդեն Դիլիջանում


 

tumoՀունվարի 26-ին Դիլիջանում մեկնարկեց «Թումո Դիլիջան» ծրագիրը: Հունվարի 29-ից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր մեր հասակակից դիլիջանցիները կարող են այցելել Թումո գրանցվելու համար: Ծրագիրը հագեցած է 29 համակարգիչներով և հնարավորություն ունի օրական սպասարկել մինչև 90 պատանու:
Ըստ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի` ուսուցանող մարզիչների և հմուտ մեդիա մասնագետների ուղղորդմամբ, դիլիջանցի պատանիները հատուկ մշակված Թումո ուսումնական ծրագրի միջոցով կբացահայտեն և կուսումնասիրեն չորս հեռանկարային ոլորտներ՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում:
Հավելեմ , որ Թումո Դիլիջան ծրագիրը մեկնարկում է Սիմոնյան Կրթական Հիմնադրամը` ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ և «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» hիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հիշեցնեմ, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011թ. ամռանը: Այն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Թումո կենտրոնի
նպատակն է հայ պատանիներին ընձեռել լավագույն հնարավորություններ ակտիվ և հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսևորմանը: Այսօր արդեն կենտրոնում ուսուցանում է 12-18 տարեկան 5000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը:

Նյութի հեղինակ՝ Լիանա Դավթյան

Թողնել մեկնաբանություն