Առեղծվածային բացահայտում JR անունով արվեստագետի մասին



jr_artist

Հենց վերնագիրը կարդալիս արդեն ձեզ մոտ ինչ-որ ցանկություն կառաջանա իմանալ, թե ո՞վ է այդ տարօրինակ կեղծանվամբ անձը:
Թումոյի պրոյեկտներից մեկի՝ Think -ի ժամանակ, մենք լսեցինք նրա ելույթը TedX -ի շրջանակներում և բավական մեծ տպավորություն թողեց մեզ մոտ:
Պարզ է, որ կեղծանունից չես կարող ոչինչ ասել նրա կերպարի մասին, բայց նա մի մարդ է, ով իր բոլոր ուժերը դրել է երկիրը փոխելու համար, մարդ ում համար փողոցը դա ամենամեծ պատկերասրահն է աշխարհում, մարդ ում համար բացի կյանքը վայելելուց, կան նաև այլ խնդիրներ և նպատակներ, որոնց հասնելու համար նա շատ միջոցներ է օգտագորել:
Ուրեմն JR- ը ինքնությունը չբացահայտած ֆրանսիացի արվեստագետ, լուսանկարիչ է: Նա արվեստով սկսել է զբաղվել դեռ փոքր ժամանակ գրաֆֆիտի նկարելով: Դե պարզ է, որ դրանով ոչինչ չես կարող փոխել այս մեծ ու պահանջող հասարակության մեջ: Դրա համար նա սկսեց նկարել դառնություններ տեսած, աղքատ և կյանքից լքված, նույնիսկ բռնություններ կատարած մարդկանց:
Եվ ի՞նչ եք կարծում ի՞նչ պետք է աներ նա այդ նկարները. հավաքե՞լ, ծախե՞լ, թե՞… Նա սկսեց այդ նկարները կպցնել տարբեր տեսանելի վայրերում, նույնիսկ վագոնների վրա, շենքերի պատերին, տանիքներին: Եվ ինչի՞ համար, հիմա կասեք թե նա խելագար էր, և դա նրան կամ հասարակությանը ոչնչով չէր կարող օգնել, բայց նա ուներ նպատակ. նա այդ նկարներով հաղորդագրություն էր ուղարկում բարձր խավի ներկայացուցիչներին, կառավարության անդամներին և այլ բարձրարժեք մարդկանց՝ նրանց տեղեկացնելով, որ ոչ բոլորն են նրանց նման ապրում, այդ մարդիկ ունեն խնդիրներ, չունեն ապրուստի միջոցներ, կամ ուզում են, որ իրենց երկրում խաղաղություն լինի, հակամարտություններ չլինեն: Եվ այդ գործի համար նրան միացան հարյուրավոր մարդիկ տաբեր երկրներից, տարբեր խավերից և սկսեցին տարածել նրա գործը շատուշատ երկրներում: JR – ը սկսեց գործի մեջ դնել մի քանի պրոյեկտներ՝ “Face2Face”, “Portraits of a Generation”, “Women are Heroes”, “Inside Out Project”: Այդ պրոյեկտներով ուզում էր աշխարհին ցուց տալ նրա իրական դեմքը: Մի տեղ պայքար է հակառակ սեռի ներկայացուցիչների միջև տեղի ունեցող պայքարի դեմ, մի տեղ տարբեր երկրների միջև տեղի ունեցող պատերազմների դեմ և այդպես լի՜քը հարցեր, որոնք այդպես էլ պատասխան չեն ստանում այլ տեսանկյուններից քննվելու դեպքում: Նա արդեն իր ծրագիրը հասցրել է տարբեր երկրներ՝ Թունիսիա, Իսրայել, Պաղեստին, Հավանա, Վաշինգտոն, Քենիա, Լիբերիա, նույնիսկ խուլ վայրեր, որտեղ բարձրաձայնվեցին զանազան հարցեր…

Երևի այսքանը բավական էր իր մասին պատկերացում ստանալու մասին, իմ կարծիքով նա հասել է իր նպատակին. այն է` «Արվեստը կարող է փոխել աշխարհը»: Իսկ հիմա խորհուրդ կտամ վայելեք նրա ելույթը՝ այն ելույթը, որից ազդված ես գրեցի այս գրառումը…


JR-ART.NET

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s