Առեղծվածային բացահայտում JR անունով արվեստագետի մասին


jr_artist

Հենց վերնագիրը կարդալիս արդեն ձեզ մոտ ինչ-որ ցանկություն կառաջանա իմանալ, թե ո՞վ է այդ տարօրինակ կեղծանվամբ անձը:
Թումոյի պրոյեկտներից մեկի՝ Think -ի ժամանակ, մենք լսեցինք նրա ելույթը TedX -ի շրջանակներում և բավական մեծ տպավորություն թողեց մեզ մոտ:
Պարզ է, որ կեղծանունից չես կարող ոչինչ ասել նրա կերպարի մասին, բայց նա մի մարդ է, ով իր բոլոր ուժերը դրել է երկիրը փոխելու համար, մարդ ում համար փողոցը դա ամենամեծ պատկերասրահն է աշխարհում, մարդ ում համար բացի կյանքը վայելելուց, կան նաև այլ խնդիրներ և նպատակներ, որոնց հասնելու համար նա շատ միջոցներ է օգտագորել:
Ուրեմն JR- ը ինքնությունը չբացահայտած ֆրանսիացի արվեստագետ, լուսանկարիչ է: Նա արվեստով սկսել է զբաղվել դեռ փոքր ժամանակ գրաֆֆիտի նկարելով: Դե պարզ է, որ դրանով ոչինչ չես կարող փոխել այս մեծ ու պահանջող հասարակության մեջ: Դրա համար նա սկսեց նկարել դառնություններ տեսած, աղքատ և կյանքից լքված, նույնիսկ բռնություններ կատարած մարդկանց:
Continue reading

Html 5 – ով պատրաստված ապշեցուցիչ կայք


Երեկ մեր ծրագրավորման պրոյեկտի դասի ընթացքում Էռնեստը մեզ ցույց տվեց մի շա~տ հետաքրքիր կայք, որը բոլորիս զարմացրեց իր դիզայնով: Կայքը պատրաստված է google chrome – ի կողմից և պատրաստված է html 5- ով այնպես, որ մկնիկը, որտեղ շարժում ես, այնտեղ էլ շարժվում է կայքը:Կայքի պատրաստման վրա շատ ժամանակ է ծախսվել, բայց այն դեռ լիովին պատրաստված չէ: Մկնիկը շարժելու ընթացքում նաև տարբեր օբյեկտներ վերածվում են պիքսելների: Կայքը նույնիսկ նորմալ չի բացվում հենց իրենց google chrome – ով, այն շատ լավ աշխատում է mozilla – ի և mac – երի վրա:

Այցելել կայքը

Վարդավառը Թումոյում

 

Թումո, վարժանքներ, խմբային աշխատանքներ, ծրագրեր. միթե՞ սպասում ես, որ կրկին կարդալու ես հերթական Թումո առօրյայի, կամ մեկ այլ խմբի պրեզենտացիայի մասին, իհարկե ո՛չ: Այսօր ընթերցելու եք հայկական ամենասիրված, ամենաուրախ և ամենահիշարժան տոնի մասին: Ես գիտեմ, որ դուք արդեն գուշակեցիք, թե որ տոնի մասին է խոսքը: Դե՛, իհարկե Վարդավառ:
Բոլորիս քաջ հայտնի է , որ Վարդավառը տոնվում է հանրապետության բոլոր մարզերում,մայրաքաղաք Երևանի համայնքներում, և, թերևս, յուրաքանչյուր համայնք յուրովի է նշում այս տոնը: Տոնը նշվում է նաև ՀՀ սահմաններից դուրս՝  հայկական գաղթօջախներում, հայաբնակ վայրերում:
Ըստ հնագույն լեգենդի` տոնի խորհուրդը հետևյալն էր. հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը, վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով , սեր էր պարգևում մարդկանց: Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ : Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ է կրել:Այն այժմ նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է:
Գրեթե վաղ առավոտից ահել-ջահել միմյանց վրա ջուր են լցնում: Կային տարիներ, երբ Հայաստան այցելած օտարերկրացիները չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ այժմ, ողջունելի է այն, որ նրանք ջրում են թե՛ իրար, և թե՛ անծանոթ անցորդների:
Եվ իհարկե մենք լինելով թումոցի, և բաց չթողնելով այս հիասքանչ տոնը, որոշեցինք այս մեկ օրը անցկացնել միասին և իհարկե մեզ շատ հարազատ մի վայրում՝ Թումոյում: Երկարատև պրպտումներից հետո հավաքվեցինք Թումոյում, և ամեն ինչ սկսվեց:Ուրախ, բարյացակամ,սիրելի…Ահա այսպիսին էր Վարդավառը Թումոյում:

Նյութի հեղինակ` Լիանա Դավթյան

Տառատեսակների վարժանքը

Ինչպես գիտենք Թումոն արդեն բացել է նոր մայրցամաքը, որում կան զանազան վարժանքներ, և երևի շատերդ Արդեն կատարել եք տառատեսակների վարժանքը: Նրանում կա մի հատված, որ ներկայացնում է Wordle կայքը: Կայքը նախատեսված է բառերից հետաքրքիր ամպիկներ ստեղծելու համար: Տեղադրում եք ձեր ուզած բառերի համադրությունը, կամ նախադասությունը և ստեղծում հետաքրքիր դասավորություն, որը հետո կարող եք փոփոխել: Անպայման արեք այս վարժանքը, քանի որ շատ հետաքրքիր ինֆորմացիա կստանաք:

Continue reading

Ինչպիսին է կարդալու մոդուլը

 

2006 թվականին Նիլսեն Նորմանի Խումբը անցկացրեց մի հետազոտություն, որի արդյունքում պարզվեց, որ մարդիկ վեբ-էջեր դիտելիս, այն <<կարդում>> են F տառի տեսքով: Հետազոտությունից պարզ դարձավ, որ մարդիկ.

F կարդալու մոդուլը

  • Առաջին հերթին կարդում են հորիզոնական ուղղությամբ, որպես կանոն էջի վերևի հատվածը: Այս առաջին քայլը կազմում է F տառի վերևի հատվածը:
  • Այնուհետև  մի փոքր ներքև են իջնում և նորից սկսում են կարդալ հորիզոնական ուղղությամբ, սակայն այն ավելի քիչ տարածք է ընդգրկում, քան առաջին հատվածը:
  • Եվ վերջում այցելուները կարդում են էջի աջ հատվածը, հաճախ երկար ժամանակ ուսումնասիրելով այն, հաճախ էլ պարզապես հայացք գցելով:

Continue reading

Չարլի Չապլին: 9 խորհուրդներ երջանիկ լինելու համար

 

Մի անգամ Էնշտեյնը գրում է Չարլի Չապլինին. «Ձեր ֆիլմը՝ ոսկու տենդը, հասկանում են ողջ աշխարհում և դուքանպայման կդառնաք հանճարեղ մարդ»: Ինչին Չապլինը պատասխանում է. «Ես հիանում եմ ձեզանով նույնիսկ ավելի շատ: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց և այնպես դուք արդեն դարձել եք հանճարեղ մարդ»:

Continue reading