Ռոբոտիքսի ծննդյան տարեդարձը

Գրառման անունը երևի ձեզ տարօրինակ կթվա, բայց այո՛, դուք ճիշտ եք հասկացել Ռոբոտիքսը մի քանի օր առաջ՝ փետրվարի  8 – ին, նշեց իր ծննդյան տոնը: Միգուցե սխալ եմ նշում, բայց ռոբոտիքսը առաջին պրոյեկտն է, որը նշեց իր ծնունդը հենց Թումոյում՝ պատվավոր հյուրերի ներկայությամբ: Արդեն մեկ տարի է, ինչ երեխաները սովորում են հմտանալ ռոբոտաշինության մեջ՝ավելի կոնկրետ ռոբոտներ հավաքելու և ծրագրավորելու մեջ: Բացի ծրագրավորումից ուսանողները ունեցան բազմաթիվ ընկերներ պրոյեկտի շրջանակներում, կարողացան իրենց մտքերը արտահայտել և աշխատել թիմային աշխատանքներում:
Ռոբոտիքսի ծնունդը կազմակերպվել էր Ռոբոտիքսի մի քանի ակտիվ ուսանողների նախաձեռնությամբ: Քանի որ ուսանողները առանց թույլտվության չէին կարող ինչ – որ մեծ արդյունքի հասնել, դրա համար նրանց օգնեցին Շուշան Փարեմուզյանը, Մարիամ Պողոսյանը և շատուշատ այլ մարդիկ: Ռոբոտիքսի միջոցառման հյուրերն էին՝ կենտրոնի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, Ժոզեֆ Ֆարգասը՝ Լեգո խաղերի մասնագետ և Ալեսանդրո Մամբելին՝ նախագծի նախկին վարողը: Իսկ ուսանողները, որոնք ներկա էին այդ օրը, միայն ռոբոտիքսի անդամներն էին: Հենց սկզբում ցուցադրվեց Ռոբոտիքսի անցած ամբողջ ճանապարհը մեկ տոսահոլովակում: Ներքևում կա տեսահոլովակը տեղադրված, կարող եք դիտել այն.

Տեսահոլովակը դիտելուց հետո, հաղորդավարները սկսեցին հանձնել ուսանողների կողմից պատրաստված նվերները պատվավոր հյուրերին: Ավարտական խոսքն ասելուց հետո, Ժոզեֆն ու Ալեսանդրոն միահամուռ ուժերով կտրեցին տորթը և սկսվեց արդեն խրախճանքը: Զվարճանալու համար ուսանողները մոտ մեկ ժամ ժամանակ ունեին և նրանք այն օգտագործեցին շատ յուրահատուկ կերպով.երևի այսպես ուսանողները Թումո կենտրոնի բացվելուց էին ուրախացել: Մի խոսքով երեկոն հաջողված էր, ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել այդ ամենը կազմակերպողներին և նրանց օգնողներին: Հուսով ենք սա վերջին տոնը չէ, որ կլինի Թումոյում՝ ռոբոտիքսի շրջանակներում: Նկարների միջոցով կարող եք մի փոքր տեղեկանալ երեկոյից:

 

Նկարները՝ Թերի Սանոսյանի

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արդեն Դիլիջանում

 

tumoՀունվարի 26-ին Դիլիջանում մեկնարկեց «Թումո Դիլիջան» ծրագիրը: Հունվարի 29-ից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր մեր հասակակից դիլիջանցիները կարող են այցելել Թումո գրանցվելու համար: Ծրագիրը հագեցած է 29 համակարգիչներով և հնարավորություն ունի օրական սպասարկել մինչև 90 պատանու:
Ըստ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի` ուսուցանող մարզիչների և հմուտ մեդիա մասնագետների ուղղորդմամբ, դիլիջանցի պատանիները հատուկ մշակված Թումո ուսումնական ծրագրի միջոցով կբացահայտեն և կուսումնասիրեն չորս հեռանկարային ոլորտներ՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում:
Հավելեմ , որ Թումո Դիլիջան ծրագիրը մեկնարկում է Սիմոնյան Կրթական Հիմնադրամը` ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ և «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» hիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հիշեցնեմ, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011թ. ամռանը: Այն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Թումո կենտրոնի
նպատակն է հայ պատանիներին ընձեռել լավագույն հնարավորություններ ակտիվ և հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսևորմանը: Այսօր արդեն կենտրոնում ուսուցանում է 12-18 տարեկան 5000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը:

Նյութի հեղինակ՝ Լիանա Դավթյան

Mockup builder ծրագրի մասին

Թումոյի վարժանքներին ավելացել է ևս մեկ հետաքրքիր ծրագիր` Mockup builder ծրագիրը: Դրանով հեշտությամբ կարող ես ստեղծել, ձևափոխել օգտագործողի միջերեսային նախագծեր(user interface mockups), կայքի դասավորություններ(website layouts), սեղանի ծրագրային նախատիպեր(desktop software prototypes), կայքի ձևավորում կամ քարտեզներ(sitemaps):
Mockup builder ծրագրով ստեղծածդ շատ հեշտությամբ կարող ես կիսել ընկերներիդ հետ: Դրա շնորհիվ կարող ես ստեղծել կայքիդ մոտավոր կմախքը, որը ստեղծելիս պետք է մտածես, թե ինչ ես ուզում ունենալ, որպես արդյունք` չսահմանափակելով դիզայնը, այլ միայն ուղղորդելով այն:

 

Continue reading

Վարդավառը Թումոյում

 

Թումո, վարժանքներ, խմբային աշխատանքներ, ծրագրեր. միթե՞ սպասում ես, որ կրկին կարդալու ես հերթական Թումո առօրյայի, կամ մեկ այլ խմբի պրեզենտացիայի մասին, իհարկե ո՛չ: Այսօր ընթերցելու եք հայկական ամենասիրված, ամենաուրախ և ամենահիշարժան տոնի մասին: Ես գիտեմ, որ դուք արդեն գուշակեցիք, թե որ տոնի մասին է խոսքը: Դե՛, իհարկե Վարդավառ:
Բոլորիս քաջ հայտնի է , որ Վարդավառը տոնվում է հանրապետության բոլոր մարզերում,մայրաքաղաք Երևանի համայնքներում, և, թերևս, յուրաքանչյուր համայնք յուրովի է նշում այս տոնը: Տոնը նշվում է նաև ՀՀ սահմաններից դուրս՝  հայկական գաղթօջախներում, հայաբնակ վայրերում:
Ըստ հնագույն լեգենդի` տոնի խորհուրդը հետևյալն էր. հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը, վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով , սեր էր պարգևում մարդկանց: Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ : Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ է կրել:Այն այժմ նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է:
Գրեթե վաղ առավոտից ահել-ջահել միմյանց վրա ջուր են լցնում: Կային տարիներ, երբ Հայաստան այցելած օտարերկրացիները չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ այժմ, ողջունելի է այն, որ նրանք ջրում են թե՛ իրար, և թե՛ անծանոթ անցորդների:
Եվ իհարկե մենք լինելով թումոցի, և բաց չթողնելով այս հիասքանչ տոնը, որոշեցինք այս մեկ օրը անցկացնել միասին և իհարկե մեզ շատ հարազատ մի վայրում՝ Թումոյում: Երկարատև պրպտումներից հետո հավաքվեցինք Թումոյում, և ամեն ինչ սկսվեց:Ուրախ, բարյացակամ,սիրելի…Ահա այսպիսին էր Վարդավառը Թումոյում:

Նյութի հեղինակ` Լիանա Դավթյան

Ռոբոտիքսի ավարտական պրեզենտացիան

 

Երեկ` հուլիսի 14 – ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «Ռոբոտիքս» դասընթացի ավարտական ներկայացումը, որի ժամանակ  ռոբոտիքսի առաջատար պատանիները ցուցադրեցին իրենց պատրաստած եւ ծրագրավորած ռոբոտների հնարավորությունները: 2 շաբաթ առաջ ժամանած Ջուզեպի և նրա աշակերտների ջանքերի շնորհիվ երեխաները սովորեցին տարբեր ծրագրեր, որոնք մինչ այդ ռոբոտիքսի մյուս դասերին չէին սովորել: Երեխաները Stella, Labview, mindstorm ծրագրերի շնորհիվ պատրաստել էին ռոբոտի ծրագիրը, բայց բացի դրանից նրանք պատրաստել էին ռոբոտի համար մի կղզի, որը կոչվում էր Զատկի կղզի: Պատանիները մեծ ջանք էին թափել այդ կղզու մասին տեղեկություններ հավաքելու համար: Ներքևում կտեսնեք հենց այդ կղզու մասին փոքրիկ տեղեկությամբ մի տեսահոլովակ, որը պատրաստել է ռոբոտիքսի լավագույն պատանիներից մեկը` Թամազյան Հովիկը:

Continue reading

Փաստավավերագրական դասընթացների շարք


Հուլիսի 10-ից Թումոն սկսում է լուսանկարչական դասընթացների երկրորդ շարքը՝ «Փաստավավերագրական լուսանկարչության սկզբունքները» երկշաբաթյա դասընթաց, որը վարելու է ամերիկահայ լուսանկարիչ Արա Օշականը: Դասընթացները լինելու են շաբաթական երեք անգամ ևնախատեսված են 15-18 տարեկան Թումո պատանիների համար: Դասընթացի ընթացքում մասնակիցներն աշխատելով թիմերում՝ կստեղծեն իրենց լուսանկարչական նախագիծը՝ Արա Օշականի աջակցությամբ:

Continue reading

By Baldryanarmen Posted in Tumo

Ջուզեպի ժամանումը

 

Մեկ շաբաթ առաջ մի գրառում էի արել, որը կապված էր Ջուզեպին դիմավորելու հետ: Նամակ Թումոյին – ում ես գրել էի, որ մենք` ամբողջ ռոբոտիքսով, ուզում ենք, որ պատշաճ կերպով դիմավորենք Ջուզեպին, նաև մի քանի անակնկալ մատուցենք, որի համար մեզ անհրաժեշտ էր Թումոյի ադմինիստրացիայի օգնությունը: Ի վերջո մեր չարչարանքները տեղի տվեցին, և մենք կարողացանք անել մեր ուզածը` իհարկե Թումոյի ադմինիստրացիայի շնորհիվ: Մեզ Թումոն տրամադրեց տրանսպորտ, որով մենք կարողացանք տեղափոխել նաև մեր պատրաստած ռոբոտին: Մենք պատրաստել էինք մարդանման(humanoid) ռոբոտ, որը քայլում էր և հենց դիմացով մարդ էր անցնում (տվյալ պահին Ջուզեպը), նա ձեռքով էր անում: Նաև թղթերով պատրաստել էինք Բարի գալուստ կապակցությունը իսպաներեն լեզվով: Մենք այդ ամենը հաջողությամբ կարողացանք իրականացնել, նույնիսկ օդանավակայանի աշխատակիցները մեզ թույլատրեցին նկարահանել ամբողջ ընթացքը: Ջուզեպը եկավ, և մենք շատ լավ ընդունեցինք նրան և նրան մեծ հաճույք պատճառեցինք, կարծում եմ, որ նա շա~տ գոհ էր: Իսկ հիմա մի փոքրիկ հարցազրույց փոքրիկ հարցերի միջոցով, որպեսզի իմանանք երեկվա մեր խմբի ուսանողների տպավորությունները.
-Ինչպես անցավ երեկ: Ձեր պլանավորածով էր, թե՞ ոչ:
Սերգեյ Հովակիմյանը նշում է, որ ամեն ինչ եղավ մեր պլանավորածի պես, բոլորն ուրախ էին: Կարծում եմ Ջուզեպին նույնպես շատ դուր եկավ, քանի որ նա շատ ուրախացավ տեսնելով մեզ օդանավակայանում: Կարծում եմ այսպիսի բաները դեռ կկրկնվեն:
Աննա Սուքիասյանը ասում է, որ  առավոտը մի փոքր խառնաշփոթ սկսվեց, սակայն այդ ամենն ապարդյուն չանցավ: Անակնկալը մատուցելիս անհամբեր սպասում էինք գնահատականի: Մեր սիրելի ուսուցիչը ևս մեկ անգամ մեր սպասումներն արդարացրեց:
Ռոբերտ Կարապետյանը նույնպես ասում է, որ երեկ անցավ հիմնականում պլանավորածի համաձայն, չնայած ոչ ոք չէր կարող կոնկրետ ասել թե ինչ կլիներ, բայց հիմնականում մեր պլանավորած և կազմակերպած միջոցառումը ստացվեց: Ծանոթացանք նոր մարդկանց հետ` Ռոքի, Լուկասի, Փոլի և Ջուզեպի օգնականի հետ:
-Ի՞նչ եք սովորել Ջուզեպից և ռոբոտիքս դասընթացից.
Կարծիքները շատ էին, բայց բոլորն էլ համարյա նույնն են ասում, որ Ջուզեպից շատ բան են սովորել ռոբոտաշինության և ծրագրավորման ոլորտում, իսկ նրա հետ շփվելը ուրիշ հաճույք է, քանի որ նա միշտ ընկերական միջավայր է ստեղծում:
Վերջում էլ ուսանողները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Ջուզեպին, Ալեսանդրոյին, Անիին, տիկին Սուսաննային, Շահենին և բոլորին, ովքեր կապված են ռոբոտիքսի հետ, մեզ բոլորիս շատ բան է սովորեցրել ռոբոտիքսը և ինչ գիտենք ռոբոտների մասին, մեծամասամբ սովորեցինք ռոբոտիքս դասընթացից:
Ներքևում նկարների միջոցով ցուցադրված է դիմավորման ամբողջ ընթացքը: 

3-րդ ռոբոտիքսի պրեզենտացիան

 

Երեկ` հունիսի 30 – ին կայացավ երրորդ ռոբոտիքսի պրեզենտացիան: Հիմա ներկայացնեմ երեկվա ամբողջ օրը. Առավոտյան 10 – ից խառնաշփոթ էր տիրում ռոբոտիքսի ամբողջ խմբում: Բոլորիս մոտ ուրախ տրամադրություն էր, քանի որ այս մեկ ամսվա ընթացքում մեր անցածը պետք է ծնողների դատին հանձնեինք: Նախ մենք ստեղծեցինք մի քանի ինտերակտիվ խաղ, որպեսզի ծնողները կարողանան նաև շփվեն ռոբոտների հետ: Մենք պատրաստել էինք ֆուտբոլ, ռեգբի և գոլֆ խաղացող ռոբոտներ: Նաև ռոբոտ, որը ռալլի – ի համար էր պատրաստված, նաև մարդանման ռոբոտ, և հետաքրքիր մի ռոբոտ` պատրաստված ուսանողներից մեկի  ձեռքով: Սկզբում ծնողներին ծանոթացրինք մեր պատրաստված ռոբոտների հետ, այնուհետև նրանց բացատրեցինք թե ինչպես ենք դրանք պատրաստել և թե ինչպես ենք աշխատում: Այնուհետև ներկայացրինք մեր պատրաստած պրոյեկտը:
Քիչ ուշ արդեն գնացինք ստանալու պատվոգրերը, որոնք նույնպես մեզ մեծ հաճույք պատճառեցին: Բացի այդ, վերջին անգամ նկարվեցինք Ալեսանդրոյի հետ: Մենք նրան ընդմիշտ կհիշենք:
Այսպիսով մեր օրը անցավ շատ թեժ:
Վերջում մի քանի խոսքով ամփոփեմ. Ասեմ, որ այս մեկ ամսվա ընթացքում մենք շատ բան սովորեցինք և գիտենք, որ հաստատ մեզ շատ է պետք գալու այս ամենը, քանի որ սա մի փուլ էր, որը մենք հաղթանակով ավարտեցինք: Շնորհակալ ենք շատ Ալեսանդրոյին, տիկին Սուսաննային, Անիին, Շահենին և բոլոր նրանց, ովքեր մեր հետ աշխատել են:

Բարի ճանապարհ Ալեսանդրո

 

Այսօր մեր` ռոբոտիքսի սաների օրը նվիրված էր Ալեսանդրոյին: Եթե չգիտեք վերջինս ռոբոտիքսի մենեջերն է և նա է մեզ սովորեցրել ռոբոտներին ծրագրավորել: Այս կիրակի նա գնում է հայաստանից, և դրա համար մենք մեր ամբողջ ռոբոտիքսի խմբով կազմակերպեցինք պիկնիկ Թումոյի այգում` Ալեսանդրոյի գլխավորությամբ:  Նախ հենց սկզբից արեցինք այն ամենը, որպեսզի Ալեսանդրոյին ուրախություն պատճառենք: Կազմակերպեցինք զանազան խաղեր, մի խոսքով շա~տ հետաքրքիր ժամանակ անցկացրինք:
Մենք` բոլորս, շատ սիրեցինք Ալեսանդրոյին և նրան մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:
Thank you a lot Ale :)))))

Թումոյի բլոգերներից մեկի հաջողությունները

 

Ինչպես հիշում եք մեր Ֆոտոբլոգի խմբի անդամներից մեկը Արամ Շերոյանն էր: Նա վերջերս բացել է հետաքրքիր կայք` առաջին հայկական օնլայն վեբ դպրոց:

Սովորեք պատրաստել վեբ էջեր

SH դպրոցում Դուք կարող եք սովորել, պատրաստել վեբ էջէր: Հատուկ ձեզ համար ստեղծվել է HTML դասընթաց, որը հանդիսանում է համացանցի հիմքը:

Continue reading