3-րդ ռոբոտիքսի պրեզենտացիան

 

Երեկ` հունիսի 30 – ին կայացավ երրորդ ռոբոտիքսի պրեզենտացիան: Հիմա ներկայացնեմ երեկվա ամբողջ օրը. Առավոտյան 10 – ից խառնաշփոթ էր տիրում ռոբոտիքսի ամբողջ խմբում: Բոլորիս մոտ ուրախ տրամադրություն էր, քանի որ այս մեկ ամսվա ընթացքում մեր անցածը պետք է ծնողների դատին հանձնեինք: Նախ մենք ստեղծեցինք մի քանի ինտերակտիվ խաղ, որպեսզի ծնողները կարողանան նաև շփվեն ռոբոտների հետ: Մենք պատրաստել էինք ֆուտբոլ, ռեգբի և գոլֆ խաղացող ռոբոտներ: Նաև ռոբոտ, որը ռալլի – ի համար էր պատրաստված, նաև մարդանման ռոբոտ, և հետաքրքիր մի ռոբոտ` պատրաստված ուսանողներից մեկի  ձեռքով: Սկզբում ծնողներին ծանոթացրինք մեր պատրաստված ռոբոտների հետ, այնուհետև նրանց բացատրեցինք թե ինչպես ենք դրանք պատրաստել և թե ինչպես ենք աշխատում: Այնուհետև ներկայացրինք մեր պատրաստած պրոյեկտը:
Քիչ ուշ արդեն գնացինք ստանալու պատվոգրերը, որոնք նույնպես մեզ մեծ հաճույք պատճառեցին: Բացի այդ, վերջին անգամ նկարվեցինք Ալեսանդրոյի հետ: Մենք նրան ընդմիշտ կհիշենք:
Այսպիսով մեր օրը անցավ շատ թեժ:
Վերջում մի քանի խոսքով ամփոփեմ. Ասեմ, որ այս մեկ ամսվա ընթացքում մենք շատ բան սովորեցինք և գիտենք, որ հաստատ մեզ շատ է պետք գալու այս ամենը, քանի որ սա մի փուլ էր, որը մենք հաղթանակով ավարտեցինք: Շնորհակալ ենք շատ Ալեսանդրոյին, տիկին Սուսաննային, Անիին, Շահենին և բոլոր նրանց, ովքեր մեր հետ աշխատել են:

Բարի ճանապարհ Ալեսանդրո

 

Այսօր մեր` ռոբոտիքսի սաների օրը նվիրված էր Ալեսանդրոյին: Եթե չգիտեք վերջինս ռոբոտիքսի մենեջերն է և նա է մեզ սովորեցրել ռոբոտներին ծրագրավորել: Այս կիրակի նա գնում է հայաստանից, և դրա համար մենք մեր ամբողջ ռոբոտիքսի խմբով կազմակերպեցինք պիկնիկ Թումոյի այգում` Ալեսանդրոյի գլխավորությամբ:  Նախ հենց սկզբից արեցինք այն ամենը, որպեսզի Ալեսանդրոյին ուրախություն պատճառենք: Կազմակերպեցինք զանազան խաղեր, մի խոսքով շա~տ հետաքրքիր ժամանակ անցկացրինք:
Մենք` բոլորս, շատ սիրեցինք Ալեսանդրոյին և նրան մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:
Thank you a lot Ale :)))))

Թումոյի բլոգերներից մեկի հաջողությունները

 

Ինչպես հիշում եք մեր Ֆոտոբլոգի խմբի անդամներից մեկը Արամ Շերոյանն էր: Նա վերջերս բացել է հետաքրքիր կայք` առաջին հայկական օնլայն վեբ դպրոց:

Սովորեք պատրաստել վեբ էջեր

SH դպրոցում Դուք կարող եք սովորել, պատրաստել վեբ էջէր: Հատուկ ձեզ համար ստեղծվել է HTML դասընթաց, որը հանդիսանում է համացանցի հիմքը:

Continue reading

Նամակ Թումոյին

 

Հարգելի Թումո ձեզ դիմում եմ մի խնդրանքով.
Ես ներկայիս ռոբոտիքսի սան եմ: Ինչպես գիտենք մի քանի օրից Ջուզեպը` առաջին ռոբոտիքսի ուսուցիչը, գալու է Երևան: Նա առաջին ռոբոտիքսի սաներին այդ երկու շաբաթվա ընթացքում շատ բան է սովորեցրել, և բոլորս ուզում ենք նրան երախտագիտություն հայտնել նրա կատարած աշխատանքի համար: Քանի որ իմացանք, որ Ջուզեպը գալու է, որոշեցինք Թումոյի մոտ 100 – ից ավել ուսանողներով մի փոքրիկ բան կազմակերպել այդ կապակցությամբ Ջուզեպին պատշաճ կերպով դիմավորելու համար: Դրա համար մեզ անհրաժեշտ է Թումոյի ադմինիստրացիայի և մարզիչների օգնությունը: Գիտեմ, որ կարող եք մեզ օգնել այդ հարցում, քանի որ միշտ, երբ ձեզ ինչ-որ հարցով դիմել ենք, դուք մեզ օգնել եք: Մենք արդեն մտահղացումներ ունենք այդ կապակցությամբ և սպասում ենք ձեր աջակցությանը: Մենք կարող ենք կազմակերպել հանդիպում, որոշել և իրականացնել լավագույն մտահղացումը: Սպասում ենք ձեր արձագանքներին…

“Կյանքի մեկ օր” ֆիլմը Թումոյում

“Կյանքի մեկ օր” ֆիլմը շատ ինքնատիպ է իր մի շարք առանձնահատկությունների շնորհիվ:
Ֆիլմի հիմնական գաղափարն էր` ցույց տալ հնարավորինս տարբեր վայրերում ապրող հնարավորինս շատ մարդկանց կյանքի մեկ օրը:

Ռեժիսոր Քևին Մաքդոնալդն ասում է, որ ֆիլմը կենտրոնանում է մեկ օրվա վրա, քանի որ մարդկային կյանքի հիմնական ժամանակային միավորն է:

Նա ասում է. “Մի օր ամռանը, խնդրեցի, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մի քանի սովորական մարդիկ պատասխանեն այս հարցերին ու իրենց մեկ օրը նկարահանեն”:

Մարդիկ պետք է նկարեին իրենց տեսանյութերը, որ պետք է նկարահանած լինեին 2010 թ. հուլիսի 24- ին:

Հավաքված 80.000 անհատական հոլովակների տևողությունը կազմեց 4,500 ժամ: Ֆիլմը տևում է 94 րոպե 57 վայրկյան ու ներառում է 192 երկրից ուղարկած տեսանյութեր:

Եթե չեք դիտել այս ֆիլմը Թումոյի կինոթատրոնում, ապա անպայման դիտեք:

Դիտել Ֆիլմը