Վարդավառը Թումոյում

 

Թումո, վարժանքներ, խմբային աշխատանքներ, ծրագրեր. միթե՞ սպասում ես, որ կրկին կարդալու ես հերթական Թումո առօրյայի, կամ մեկ այլ խմբի պրեզենտացիայի մասին, իհարկե ո՛չ: Այսօր ընթերցելու եք հայկական ամենասիրված, ամենաուրախ և ամենահիշարժան տոնի մասին: Ես գիտեմ, որ դուք արդեն գուշակեցիք, թե որ տոնի մասին է խոսքը: Դե՛, իհարկե Վարդավառ:
Բոլորիս քաջ հայտնի է , որ Վարդավառը տոնվում է հանրապետության բոլոր մարզերում,մայրաքաղաք Երևանի համայնքներում, և, թերևս, յուրաքանչյուր համայնք յուրովի է նշում այս տոնը: Տոնը նշվում է նաև ՀՀ սահմաններից դուրս՝  հայկական գաղթօջախներում, հայաբնակ վայրերում:
Ըստ հնագույն լեգենդի` տոնի խորհուրդը հետևյալն էր. հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը, վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով , սեր էր պարգևում մարդկանց: Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ : Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ է կրել:Այն այժմ նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է:
Գրեթե վաղ առավոտից ահել-ջահել միմյանց վրա ջուր են լցնում: Կային տարիներ, երբ Հայաստան այցելած օտարերկրացիները չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ այժմ, ողջունելի է այն, որ նրանք ջրում են թե՛ իրար, և թե՛ անծանոթ անցորդների:
Եվ իհարկե մենք լինելով թումոցի, և բաց չթողնելով այս հիասքանչ տոնը, որոշեցինք այս մեկ օրը անցկացնել միասին և իհարկե մեզ շատ հարազատ մի վայրում՝ Թումոյում: Երկարատև պրպտումներից հետո հավաքվեցինք Թումոյում, և ամեն ինչ սկսվեց:Ուրախ, բարյացակամ,սիրելի…Ահա այսպիսին էր Վարդավառը Թումոյում:

Նյութի հեղինակ` Լիանա Դավթյան

Advertisements