Վարդավառը Թումոյում

 

Թումո, վարժանքներ, խմբային աշխատանքներ, ծրագրեր. միթե՞ սպասում ես, որ կրկին կարդալու ես հերթական Թումո առօրյայի, կամ մեկ այլ խմբի պրեզենտացիայի մասին, իհարկե ո՛չ: Այսօր ընթերցելու եք հայկական ամենասիրված, ամենաուրախ և ամենահիշարժան տոնի մասին: Ես գիտեմ, որ դուք արդեն գուշակեցիք, թե որ տոնի մասին է խոսքը: Դե՛, իհարկե Վարդավառ:
Բոլորիս քաջ հայտնի է , որ Վարդավառը տոնվում է հանրապետության բոլոր մարզերում,մայրաքաղաք Երևանի համայնքներում, և, թերևս, յուրաքանչյուր համայնք յուրովի է նշում այս տոնը: Տոնը նշվում է նաև ՀՀ սահմաններից դուրս՝  հայկական գաղթօջախներում, հայաբնակ վայրերում:
Ըստ հնագույն լեգենդի` տոնի խորհուրդը հետևյալն էր. հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը, վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով , սեր էր պարգևում մարդկանց: Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ : Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ է կրել:Այն այժմ նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է:
Գրեթե վաղ առավոտից ահել-ջահել միմյանց վրա ջուր են լցնում: Կային տարիներ, երբ Հայաստան այցելած օտարերկրացիները չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ այժմ, ողջունելի է այն, որ նրանք ջրում են թե՛ իրար, և թե՛ անծանոթ անցորդների:
Եվ իհարկե մենք լինելով թումոցի, և բաց չթողնելով այս հիասքանչ տոնը, որոշեցինք այս մեկ օրը անցկացնել միասին և իհարկե մեզ շատ հարազատ մի վայրում՝ Թումոյում: Երկարատև պրպտումներից հետո հավաքվեցինք Թումոյում, և ամեն ինչ սկսվեց:Ուրախ, բարյացակամ,սիրելի…Ահա այսպիսին էր Վարդավառը Թումոյում:

Նյութի հեղինակ` Լիանա Դավթյան

Նամակ Թումոյին

 

Հարգելի Թումո ձեզ դիմում եմ մի խնդրանքով.
Ես ներկայիս ռոբոտիքսի սան եմ: Ինչպես գիտենք մի քանի օրից Ջուզեպը` առաջին ռոբոտիքսի ուսուցիչը, գալու է Երևան: Նա առաջին ռոբոտիքսի սաներին այդ երկու շաբաթվա ընթացքում շատ բան է սովորեցրել, և բոլորս ուզում ենք նրան երախտագիտություն հայտնել նրա կատարած աշխատանքի համար: Քանի որ իմացանք, որ Ջուզեպը գալու է, որոշեցինք Թումոյի մոտ 100 – ից ավել ուսանողներով մի փոքրիկ բան կազմակերպել այդ կապակցությամբ Ջուզեպին պատշաճ կերպով դիմավորելու համար: Դրա համար մեզ անհրաժեշտ է Թումոյի ադմինիստրացիայի և մարզիչների օգնությունը: Գիտեմ, որ կարող եք մեզ օգնել այդ հարցում, քանի որ միշտ, երբ ձեզ ինչ-որ հարցով դիմել ենք, դուք մեզ օգնել եք: Մենք արդեն մտահղացումներ ունենք այդ կապակցությամբ և սպասում ենք ձեր աջակցությանը: Մենք կարող ենք կազմակերպել հանդիպում, որոշել և իրականացնել լավագույն մտահղացումը: Սպասում ենք ձեր արձագանքներին…

«Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման 2012թ.առաջնության մասին

Ապրիլի 11-ին մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները և մասնակցել տարբեր նախագծերի իրականացմանը լավագույն ՏՏ ընկերություններում:

«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունն անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 9 անվանակարգ` Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Սցենար, Նորարարություն, Դիզայն, Պատանիների առաջնություն (Junior), Լավագույն սոցիալական բջջ. հավելված, Լավագույն ժամանցային հավելված, Լավագույն կոմունիկացիոն հավելված:

Յուրաքանչյուր փուլի ընթացքում ժյուրին կդիտարկի նախագծերը, կբացահայտի թերությունները և կսահամանի յուրաքանչյուր նախագծի համար տեխնիկական առաջադրանքներ:

Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում: Մրցույթն անցկացվում է Sourcio, Teoken, Tx Systems, Triada, MicroSoft-RA ընկերությունների և Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League (NPCL) աջակցությամբ:

«Բաց Խաղ» համակարգչային խաղերի առաջնությունը չունի ո՛չ տարիքային և ո՛չ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել Թումոյի նոր վարժանքը, որը առաջին մայրցամաքում է: Կատարելու համար անհրաժեշտ է մի քիչ տրամաբանություն և մի քանի փոքրիկ հմտություններ: Իսկ վերջնաժամկետը մայիսի 5-ին է` այսինքն այսօր:

Միջոցառման եզրափակիչ փուլի ժամանակ կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն մասնակիցների մշակած խաղերը և համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ընկերությունների աշխատանքները: Ավելին իմանալու  համար այցելեք պաշտոնական կայքը`  OPENGAME :

Բաց դասախոսություն ճարտարապետ Բերնարդ Խուրիի հետ

Ապրիլի 25-ին` չորեքշաբթի, ժամը 11.00-ին, Թումո կենտրոնում կկայանա հայտնի ճարտարապետ Բերնարդ Խուրիի բաց դասախոսությունը` «Վերջին շրջանի գործեր» թեմայով, որը նախատեսված է ճարտարապետների եւ ճարտարապետություն
սովորող ուսանողների համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ձեր անուն-ազգանունը events@tumo.org էլ. հասցեին:

Ստորեւ կարող եք գտնել տեղեկություններ Բերնարդ Խուրիի մասին:

http://www.bernardkhoury.com/default.aspx

On April 25, Wednesday, at 11:00a.m. Bernard Khoury will be giving
open lecture at Tumo under the theme “Recent Works”, for professional architects and students studying architecture.

For participation please register by sending your name and surname to events@tumo.org.

Please find the details about Bernard Khoury below.

Bernard Khoury studied architecture at the Rhode Island school of
Design (B.F.A 1990 / B.Arch 1991). He received a Masters in
Architectural studies from Harvard University (M.Arch 1993). In 2001,
he was awarded by the municipality of Rome the honorable mention of the Borromini prize given to architects under 40 years of age. In
2004, he was awarded the Architecture + Award. In 2008, he was a
visiting professor at the Ecole polytechnique Federale de Lausanne; he
has lectured and exhibited his work in prestigious academic
institutions in Europe and the U.S including a solo show of his work
given by the International Forum for Contemporary Architecture at the Aedes gallery in Berlin (2003) and numerous group shows including YOUprison at the Fondazione Sandretto in Torino (2008) and SPACE at the opening show of the MAXXI museum in Rome (2010). His work has been extensively published by the professional press. Khoury started an independent practice in 1993. Over the past 15 years, his office has developed an international reputation and a significant diverse portfolio of projects both locally and abroad.

http://www.bernardkhoury.com/default.aspx

Ի՞նչ է ֆոտոբլոգը


Այսօր մի քիչ կգրեմ ֆոտոբլոգի մասին:Ի դեպ ես ունեմ  մի գրառում` նվիրված բլոգին, որի մեջ գրել եմ բլոգների տեսակների, առավելությունների և թերությունների մասին.ահա այդ գրառումը`
Ի՞նչ է բլոգը:Իսկ հիմա. ավելի կոնկրետ ֆոտոբլոգի մասին: 

Նախ, հենց անունից երևում է, որ ֆոտոբլոգները դրանք ֆոտոների բլոգներն են:Բլոգներում հիմնական պարունակությունը նկարներն են, որոնք մեծամասամբ լինում են իրենց նկարագրությամբ, նկարի ամսաթվով և նկարի անվանումով:

Continue reading

Մի քիչ էլ լեկցիաների մասին…(2մաս)

 

Թումոյի մյուս երկու լեկցիաները վերաբերվում էին վեբ դիզայնի  և թվային մեդիայի  ոլորտներին:Առաջինը դա WordPress-ն է:Վերջինս մի անվճար պլատֆորմա է, որի միջոցով դու կարող ես ստեղծել քո բլոգը:Վորդպրեսսը ունի զանազան հնարավորություններ, որոնցից շատերը անվճար են:Դու կարող ես օգտագործել տարբեր Վիջեթներ, որոնք բլոգը դարձնում են ավելի տպավորիչ և նոր շունչ են հաղորդում:Կարող ես փոխել արտաքին տեսքը, մենյուն, նաև կարող ես ավելացնել հարցումներ և հետգրության դաշտ:Կարող ես դասակարգել նյութերը էջերի և կատեգորիաների շնորհիվ:Ամեն նյութի վերջում կարող ես գրել տվյալ նյութին համապատասխան թեգեր, որոնց շնորհիվ հեշտ կլինի գտնել այն համացանցում որոնման արդյունքում:Իսկ, եթե ուզում ես փոխել դոմենդ և դիզայնը(css,html), ապա դա արդեն անվճար չէ:

WORDPRESS.COM

Continue reading

3D պրոյեկցիա Թումոյի և հրապարակի շենքերի վրա…

 

Ինչպես գիտեք օգոստոսին կայացավ Թումոյի բացումը, որի ժամանակ հենց Թումոյի Շենքի վրայի պրոյոկցիան ապշեցրեց բոլորին:Հայաստանում դեռ այդպիսի 3d մափփինգ չէր եղել` դա առաջինն էր:Իսկ արդեն վերջերս Դեկտեմբերի 20-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ ամանորյա շքեղ միջոցառում:Միջոցառման ժամանակ Երևանի Պատկերասրահի շենքի վրա ցուցադրվեց Ամանորյա 3D մափինգ:Վերջինս նույնպես շատ գեղեցիկ էր արված, և շատ ջանքեր էին թափվել այն պատրաստելու համար:Նշեմ, որ այն դեռ շարունակվում է, և մինչև դեկտեմբերի 31-ը երևանցիները կարող են վայելել մափինգը, նաև մասնակցել ինտերակտիվ խաղերին: Նոր Տարվա գիշերը մեզ կրկին սպասվում է հետաքրքիր միջոցառում, որի ընթացքում կրկին կլինի 3D մափփինգ:Իսկ հիմա եկեք համեմատենք Թումոյի մափփինգն էր լավը, թե Հրապարակինը:

Continue reading