Ջուզեպի ժամանումը

 

Մեկ շաբաթ առաջ մի գրառում էի արել, որը կապված էր Ջուզեպին դիմավորելու հետ: Նամակ Թումոյին – ում ես գրել էի, որ մենք` ամբողջ ռոբոտիքսով, ուզում ենք, որ պատշաճ կերպով դիմավորենք Ջուզեպին, նաև մի քանի անակնկալ մատուցենք, որի համար մեզ անհրաժեշտ էր Թումոյի ադմինիստրացիայի օգնությունը: Ի վերջո մեր չարչարանքները տեղի տվեցին, և մենք կարողացանք անել մեր ուզածը` իհարկե Թումոյի ադմինիստրացիայի շնորհիվ: Մեզ Թումոն տրամադրեց տրանսպորտ, որով մենք կարողացանք տեղափոխել նաև մեր պատրաստած ռոբոտին: Մենք պատրաստել էինք մարդանման(humanoid) ռոբոտ, որը քայլում էր և հենց դիմացով մարդ էր անցնում (տվյալ պահին Ջուզեպը), նա ձեռքով էր անում: Նաև թղթերով պատրաստել էինք Բարի գալուստ կապակցությունը իսպաներեն լեզվով: Մենք այդ ամենը հաջողությամբ կարողացանք իրականացնել, նույնիսկ օդանավակայանի աշխատակիցները մեզ թույլատրեցին նկարահանել ամբողջ ընթացքը: Ջուզեպը եկավ, և մենք շատ լավ ընդունեցինք նրան և նրան մեծ հաճույք պատճառեցինք, կարծում եմ, որ նա շա~տ գոհ էր: Իսկ հիմա մի փոքրիկ հարցազրույց փոքրիկ հարցերի միջոցով, որպեսզի իմանանք երեկվա մեր խմբի ուսանողների տպավորությունները.
-Ինչպես անցավ երեկ: Ձեր պլանավորածով էր, թե՞ ոչ:
Սերգեյ Հովակիմյանը նշում է, որ ամեն ինչ եղավ մեր պլանավորածի պես, բոլորն ուրախ էին: Կարծում եմ Ջուզեպին նույնպես շատ դուր եկավ, քանի որ նա շատ ուրախացավ տեսնելով մեզ օդանավակայանում: Կարծում եմ այսպիսի բաները դեռ կկրկնվեն:
Աննա Սուքիասյանը ասում է, որ  առավոտը մի փոքր խառնաշփոթ սկսվեց, սակայն այդ ամենն ապարդյուն չանցավ: Անակնկալը մատուցելիս անհամբեր սպասում էինք գնահատականի: Մեր սիրելի ուսուցիչը ևս մեկ անգամ մեր սպասումներն արդարացրեց:
Ռոբերտ Կարապետյանը նույնպես ասում է, որ երեկ անցավ հիմնականում պլանավորածի համաձայն, չնայած ոչ ոք չէր կարող կոնկրետ ասել թե ինչ կլիներ, բայց հիմնականում մեր պլանավորած և կազմակերպած միջոցառումը ստացվեց: Ծանոթացանք նոր մարդկանց հետ` Ռոքի, Լուկասի, Փոլի և Ջուզեպի օգնականի հետ:
-Ի՞նչ եք սովորել Ջուզեպից և ռոբոտիքս դասընթացից.
Կարծիքները շատ էին, բայց բոլորն էլ համարյա նույնն են ասում, որ Ջուզեպից շատ բան են սովորել ռոբոտաշինության և ծրագրավորման ոլորտում, իսկ նրա հետ շփվելը ուրիշ հաճույք է, քանի որ նա միշտ ընկերական միջավայր է ստեղծում:
Վերջում էլ ուսանողները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Ջուզեպին, Ալեսանդրոյին, Անիին, տիկին Սուսաննային, Շահենին և բոլորին, ովքեր կապված են ռոբոտիքսի հետ, մեզ բոլորիս շատ բան է սովորեցրել ռոբոտիքսը և ինչ գիտենք ռոբոտների մասին, մեծամասամբ սովորեցինք ռոբոտիքս դասընթացից:
Ներքևում նկարների միջոցով ցուցադրված է դիմավորման ամբողջ ընթացքը: