Ռոբոտիքսի ծննդյան տարեդարձը

Գրառման անունը երևի ձեզ տարօրինակ կթվա, բայց այո՛, դուք ճիշտ եք հասկացել Ռոբոտիքսը մի քանի օր առաջ՝ փետրվարի  8 – ին, նշեց իր ծննդյան տոնը: Միգուցե սխալ եմ նշում, բայց ռոբոտիքսը առաջին պրոյեկտն է, որը նշեց իր ծնունդը հենց Թումոյում՝ պատվավոր հյուրերի ներկայությամբ: Արդեն մեկ տարի է, ինչ երեխաները սովորում են հմտանալ ռոբոտաշինության մեջ՝ավելի կոնկրետ ռոբոտներ հավաքելու և ծրագրավորելու մեջ: Բացի ծրագրավորումից ուսանողները ունեցան բազմաթիվ ընկերներ պրոյեկտի շրջանակներում, կարողացան իրենց մտքերը արտահայտել և աշխատել թիմային աշխատանքներում:
Ռոբոտիքսի ծնունդը կազմակերպվել էր Ռոբոտիքսի մի քանի ակտիվ ուսանողների նախաձեռնությամբ: Քանի որ ուսանողները առանց թույլտվության չէին կարող ինչ – որ մեծ արդյունքի հասնել, դրա համար նրանց օգնեցին Շուշան Փարեմուզյանը, Մարիամ Պողոսյանը և շատուշատ այլ մարդիկ: Ռոբոտիքսի միջոցառման հյուրերն էին՝ կենտրոնի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, Ժոզեֆ Ֆարգասը՝ Լեգո խաղերի մասնագետ և Ալեսանդրո Մամբելին՝ նախագծի նախկին վարողը: Իսկ ուսանողները, որոնք ներկա էին այդ օրը, միայն ռոբոտիքսի անդամներն էին: Հենց սկզբում ցուցադրվեց Ռոբոտիքսի անցած ամբողջ ճանապարհը մեկ տոսահոլովակում: Ներքևում կա տեսահոլովակը տեղադրված, կարող եք դիտել այն.

Տեսահոլովակը դիտելուց հետո, հաղորդավարները սկսեցին հանձնել ուսանողների կողմից պատրաստված նվերները պատվավոր հյուրերին: Ավարտական խոսքն ասելուց հետո, Ժոզեֆն ու Ալեսանդրոն միահամուռ ուժերով կտրեցին տորթը և սկսվեց արդեն խրախճանքը: Զվարճանալու համար ուսանողները մոտ մեկ ժամ ժամանակ ունեին և նրանք այն օգտագործեցին շատ յուրահատուկ կերպով.երևի այսպես ուսանողները Թումո կենտրոնի բացվելուց էին ուրախացել: Մի խոսքով երեկոն հաջողված էր, ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել այդ ամենը կազմակերպողներին և նրանց օգնողներին: Հուսով ենք սա վերջին տոնը չէ, որ կլինի Թումոյում՝ ռոբոտիքսի շրջանակներում: Նկարների միջոցով կարող եք մի փոքր տեղեկանալ երեկոյից:

 

Նկարները՝ Թերի Սանոսյանի

Advertisements

3-րդ ռոբոտիքսի պրեզենտացիան

 

Երեկ` հունիսի 30 – ին կայացավ երրորդ ռոբոտիքսի պրեզենտացիան: Հիմա ներկայացնեմ երեկվա ամբողջ օրը. Առավոտյան 10 – ից խառնաշփոթ էր տիրում ռոբոտիքսի ամբողջ խմբում: Բոլորիս մոտ ուրախ տրամադրություն էր, քանի որ այս մեկ ամսվա ընթացքում մեր անցածը պետք է ծնողների դատին հանձնեինք: Նախ մենք ստեղծեցինք մի քանի ինտերակտիվ խաղ, որպեսզի ծնողները կարողանան նաև շփվեն ռոբոտների հետ: Մենք պատրաստել էինք ֆուտբոլ, ռեգբի և գոլֆ խաղացող ռոբոտներ: Նաև ռոբոտ, որը ռալլի – ի համար էր պատրաստված, նաև մարդանման ռոբոտ, և հետաքրքիր մի ռոբոտ` պատրաստված ուսանողներից մեկի  ձեռքով: Սկզբում ծնողներին ծանոթացրինք մեր պատրաստված ռոբոտների հետ, այնուհետև նրանց բացատրեցինք թե ինչպես ենք դրանք պատրաստել և թե ինչպես ենք աշխատում: Այնուհետև ներկայացրինք մեր պատրաստած պրոյեկտը:
Քիչ ուշ արդեն գնացինք ստանալու պատվոգրերը, որոնք նույնպես մեզ մեծ հաճույք պատճառեցին: Բացի այդ, վերջին անգամ նկարվեցինք Ալեսանդրոյի հետ: Մենք նրան ընդմիշտ կհիշենք:
Այսպիսով մեր օրը անցավ շատ թեժ:
Վերջում մի քանի խոսքով ամփոփեմ. Ասեմ, որ այս մեկ ամսվա ընթացքում մենք շատ բան սովորեցինք և գիտենք, որ հաստատ մեզ շատ է պետք գալու այս ամենը, քանի որ սա մի փուլ էր, որը մենք հաղթանակով ավարտեցինք: Շնորհակալ ենք շատ Ալեսանդրոյին, տիկին Սուսաննային, Անիին, Շահենին և բոլոր նրանց, ովքեր մեր հետ աշխատել են: