Garage band – ի նոր հաջողությունները

Advertisements

Ապրիլի 16 – ը Թումոյում (մաս 1)

Չարլի Չապլինի ծննդյան եւ հայ կինոյի տարեդարձի կապակցությամբ ապրիլի 16-ին` երկուշաբթի, Թումոյում կկայանա Համր ֆիլմերի մարաթոն, ինչպես նաեւ հատուկ նախագիծ Գարաժ բենդի կողմից` «Շոր եւ Շորշոր»: Միջոցառմանը կարող եք միանալ Ձեզ հարմար ժամին: Մուտ…քն ազատ է միայն Թումոյի անդամների համար:

On April 16, Monday, a Silent Marathon will be held at Tumo to celebrate Birthdays of Armenian Cinema and Charlie Chaplin. A special project by Garage band, “Shor and Shorshor”, will also be presented. Please feel free to join the event at any time convenient for you. The entrance is free only for Tumo members.

Ապրիլի 7 – ը Թումոյում

Այսօր Թումոյում իրարանցում էր, երևի արդեն հասկացաք, թե ինչի մասին եմ գրելու: Սկսեմ մի քիչ պատմել, թե ինչպես անցավ այս հիանալի օրը: Դե ուղղակի ամեն ինչով փայլեցին «Garage band»-ի երեխաները: Եթե չգիտեք, ասեմ, որ «Garage band» – ը դա Ipad – ի ծրագիր է, որի միջոցով ստեղծվում է երաժշտություն: Իսկ Թումոյի «Garage band» – ի երեխաները նվագում են տարբեր գործիքների վրա, որի վառ ապացույցը տեսաք այսօր Թումոյում: «Garage band»-ի երեխաները իրենց հաջողությունների համար շնորհակալ են Նարեկ Ստեփանյանին, ով իր խստապահանջությամբ կարողացավ համախմբել երեխաներին:

Մյուսը հիանալի հանդես եկավ «Նուռ» – ը: Վերջինս նոր ուսումնական ռազմավարություն է և ունի մեծ ծրագրեր, որոնք նախատեսված են առաջիկայի համար: «Նուռ» – ը մի փոքր ներկայացրեց իր ծրագրերի մասին, որոնք լինելու են շարունակական:

Մյուսը ներկայացավ «Ռոբոտիքս» – ը: Ուսանողները ցույց տվեցին իրենց պատրաստած ռոբոտները և կիսվեցին իրենց հմտություններով և գիտելիքներով մեզ հետ: Հետո ներկայացանք մենք` ներկայացնելով ֆոտոբլոգ մրցույթը: Ներկայացրինք մեր պրոյեկտը և ծնողներին տվեցինք բոլոր հարցերի պատասխանները:

Ամեն ինչ շա~տ լավ էր, ուղղակի ապշեցուցիչ օր էր: Եվ Թումոյի ուսանողները կարողացան ծնողներին ցույց տալ իրենց տաղանդը: Հուսանք այսպիսի միջոցառումներ շատ կլինեն Թումոյում:

Սա Այսօրվա Garage band – ի ելույթն է `