Mockup builder ծրագրի մասին

Թումոյի վարժանքներին ավելացել է ևս մեկ հետաքրքիր ծրագիր` Mockup builder ծրագիրը: Դրանով հեշտությամբ կարող ես ստեղծել, ձևափոխել օգտագործողի միջերեսային նախագծեր(user interface mockups), կայքի դասավորություններ(website layouts), սեղանի ծրագրային նախատիպեր(desktop software prototypes), կայքի ձևավորում կամ քարտեզներ(sitemaps):
Mockup builder ծրագրով ստեղծածդ շատ հեշտությամբ կարող ես կիսել ընկերներիդ հետ: Դրա շնորհիվ կարող ես ստեղծել կայքիդ մոտավոր կմախքը, որը ստեղծելիս պետք է մտածես, թե ինչ ես ուզում ունենալ, որպես արդյունք` չսահմանափակելով դիզայնը, այլ միայն ուղղորդելով այն:

 

Continue reading

Advertisements

Html 5 – ով պատրաստված ապշեցուցիչ կայք


Երեկ մեր ծրագրավորման պրոյեկտի դասի ընթացքում Էռնեստը մեզ ցույց տվեց մի շա~տ հետաքրքիր կայք, որը բոլորիս զարմացրեց իր դիզայնով: Կայքը պատրաստված է google chrome – ի կողմից և պատրաստված է html 5- ով այնպես, որ մկնիկը, որտեղ շարժում ես, այնտեղ էլ շարժվում է կայքը:Կայքի պատրաստման վրա շատ ժամանակ է ծախսվել, բայց այն դեռ լիովին պատրաստված չէ: Մկնիկը շարժելու ընթացքում նաև տարբեր օբյեկտներ վերածվում են պիքսելների: Կայքը նույնիսկ նորմալ չի բացվում հենց իրենց google chrome – ով, այն շատ լավ աշխատում է mozilla – ի և mac – երի վրա:

Այցելել կայքը

Բարի ճանապարհ Ալեսանդրո

 

Այսօր մեր` ռոբոտիքսի սաների օրը նվիրված էր Ալեսանդրոյին: Եթե չգիտեք վերջինս ռոբոտիքսի մենեջերն է և նա է մեզ սովորեցրել ռոբոտներին ծրագրավորել: Այս կիրակի նա գնում է հայաստանից, և դրա համար մենք մեր ամբողջ ռոբոտիքսի խմբով կազմակերպեցինք պիկնիկ Թումոյի այգում` Ալեսանդրոյի գլխավորությամբ:  Նախ հենց սկզբից արեցինք այն ամենը, որպեսզի Ալեսանդրոյին ուրախություն պատճառենք: Կազմակերպեցինք զանազան խաղեր, մի խոսքով շա~տ հետաքրքիր ժամանակ անցկացրինք:
Մենք` բոլորս, շատ սիրեցինք Ալեսանդրոյին և նրան մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:
Thank you a lot Ale :)))))

«ԹՈւՄՈ» -ի ուրախ լուրը…

«ԹՈւՄՈ»- ն հայտնում է.
«Ուրախ լուր Թումոյի անդամների համար: Ապրիլից Թումոն
հնարավորություն կընձեռի կենտրոն հաճախել նաեւ երկրորդ անգամ` ընտրելով շաբաթ օրերի 5 դասաժամերից մեկը: Երկրորդ անգամ կենտրոն կկարողանան այցելել առայժմ միայն սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներից հաճախող անդամները:

Երկրորդ դասաժամի ընտրությունն ըստ ցանկության է, գրանցումը կմեկնարկի մարտի 19-ից. սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից հաճախող անդամներն իրենց դասի ժամանակ պետք է մոտենան գրանցման բաժին եւ
Թումո քարտի տվյալներով ամրագրեն իրենց տեղը շաբաթվա երկրորդ դասի համար:

Ակտիվացնենք շաբաթ օրերը ստեղծարար գաղափարներով:»

TOP 10 փնտրվող փնտրվող արտահայտությունները ` Թումոբլոգի համար


Երեկ գտա, որ մեր բլոգ մտնում են շատ հետաքրքիր արտահայտություններ փնտրելու շնորհիվ:Դրանցից շատերը ուղղակի զարմանք են առաջացնում, քանի որ շատ ծիծաղալի արտահայտություններ են և փնտրվում են ոչ թե մեկի, այլ շատերի կողմից:Հիմա կներկայացնեմ դրանց ցուցակը:Կարող եք նաև գրել  մեկնաբանություններում ձեզ դուր եկած արտահայտության, կամ արտահայտությունների համարները:

 

OK Go-ի նոր, ստեղծարար տեսահոլովակը…

OK Go խումբը 2 օր առաջ ներկայացավ նոր տեսահոլովակով:Տեսահոլովակը ստեղծվել է Շեվռոլե ընկերության համագործակցությամբ:Օգտագործվել են 1000-ից ավել գործիքներ և նկարահանվել է Լոս Անջելեսի անապատներից մեկում` օգտագործելով մոտ 2 մղոն տարածություն:Զանազան էֆեկտներ էն մտցվել` տեսահոլովակը ավելի ինքնատիպ դարձնելու համար:Տեսահոլովակը պահանջել է 4 ամիս նախապատրաստվելու, և 4 օր նկարահանումների համար:Դեմյենը` երգիչներից մեկը, տեսահոլովակի համար անցել է հատուկ վարորդական դասեր:Ավելի շատ ինֆորմացիայի համար կարող եք այցելել խմբի պաշտոնական կայքէջը` OK Go:

Uncharted 2: Among Thieves խաղը` Թումոյի խաղասենյակում…

 

Երեկ ես խաղացի այս խաղը Թումոյի խաղերի սենյակում:Ինձ ուղղակի շատ դուր եկավ այն և կուզեի կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով և մի քիչ էլ ինֆորմացիայով:
Խաղը արկածային ժանրի է, և խաղում եք 3-րդ դեմքով:Գլխավոր հերոսը Նեյթն Դրեյկն է:Խաղի արտաքին տեսարանները շատ վառ են արտահայտված:Խաղի ընթացքում գործողությունները շատ են ի տարբերություն այլ խաղերի:Դրեյկը կարող է խաղում մագլցել պատերով, բարձրանալ պարաններով, թռչել և վազել:Մի խոսքով խաղը պատրաստված է այնպես, որ խաղացողի մոտ մեծ տպավորություն թողնի և տարվի խաղով:

Continue reading