«ՌԱՊՈՒՆՑԵԼ: Խճճված պատմություն» մուլտֆիլմը` Թումոյում

Պատմությունը պատմում է աշտարակում փակված մի աղջկա մասին, որի մազերի երկարությունը մոտ 21 մետր է:Վերջինս Ֆլիննի շնորհիվ մուլտֆիլմում  հնարամտորեն փախչում է աշտարակից:Ֆլիննը նույնպես շատ հետաքրքիր կերպար է, միշտ ուրախ է մուլտֆիլմի մեջ:Ռապունցելը ստիպում է Ֆլիննին օգնել նրան գտնվել ազատության մեջ: Թումոյում արդեն շատերը նայել են այս մուլտֆիլմը:Շատ լավ կերպարներ կան մեջը, ու անպայման նայե′ք:Իսկ դրա վարժանքում դուք պետք է նկարեք Ֆլիննին կամ Ռապունցելին պլանշետի և pixlr ծրագրի շնորհիվ:Սպասեք Pixlr ծրագրի մասին գրառմանը:Իսկ ովքեր չեն տեսել մուլտֆիլմը, ներքևում կա հղումը, կարող եք օնլայն նայել:

ՆԱՅԵԼ ՕՆԼԱՅՆ

 

By Baldryanarmen Posted in Tumo

TOP 10 փնտրվող փնտրվող արտահայտությունները ` Թումոբլոգի համար


Երեկ գտա, որ մեր բլոգ մտնում են շատ հետաքրքիր արտահայտություններ փնտրելու շնորհիվ:Դրանցից շատերը ուղղակի զարմանք են առաջացնում, քանի որ շատ ծիծաղալի արտահայտություններ են և փնտրվում են ոչ թե մեկի, այլ շատերի կողմից:Հիմա կներկայացնեմ դրանց ցուցակը:Կարող եք նաև գրել  մեկնաբանություններում ձեզ դուր եկած արտահայտության, կամ արտահայտությունների համարները:

 

«Թումո Ռոբոտիքս» դասընթացի արդյունքը

 

«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ում փետրվարի 10-22-ը անցկացվեց «Թումո Ռոբոտիքս» դասընթացը, որին մասնակցեց 12-18 տարեկան 60 պատանի:Այդ ժամանակահատվածում պատանիները պատրաստեցին իրենց ռոբոտը:Ներքևում կարող եք դիտել տեսանյութը:

By Baldryanarmen Posted in Tumo

“Scratch” ծրագրի մասին


“Scratch”-ը դա ծրագրավորման պլատֆորմ է:Այն ստեղծվել է 2007 թվականին:Վերջինիս օգնությամբ դուք կարող եք հեշտությամբ ստեղծել ձեր ծրագիրը, անիմացիոն խաղը, կամ տարբեր պրոյեկտներ, որոնք կարող եք կիսել ձեր ընկերների հետ` համացանցի շնորհիվ:Այն ներառում է շատ հետաքրքիր գրաֆիկական ֆունկցիաներ, որոնք կարող եք օգտագործել խաղը ավելի տպավորիչ դարձնելու համար:
Continue reading

Թումոյի ուսանողուհի Անի Մարգարյանի համերգը` շուտով…

Այս ամսի 19-ին ժամը 18:00- ին Թումոյի ուսանողուհի Անի Մարգարյանը ելույթ կունենա Republic club-ում:Կատարելու է մեր կողմից շատ սիրված երգեր, որոնց ցանկը կարող եք տեսնել հենց նկարի մեջ:Դեռևս հստակ ինֆորմացիա չկա, բայց շատ շուտով Թումոբլոգը կգրի այդ համերգի մասին:Ի դեպ խորհուրդ եմ տալիս անպայման գնացեք, քանի որ շատ ուրախ է անցնելու:

Մասնակցել Իրադարձությանը 

Continue reading

Ի՞նչ է բլոգը

Բլոգ (անգլերեն՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր») — կայք, որի հիմնանական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։ Բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում)։ Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով)։

Նամակ Թումոյի ուսանող Քրիստիից` Վալենտինի տոնի առթիվ…

Մի քանի օր առաջ ձեզ տեղեկացրել էի, որ կարող եք գրել հետաքրքիր մաղթանքներ` Վալենտինի տոնի առթիվ:Նաև նշել էի, որ լավագույն գրառումը կհայտնվի մեր բլոգում:Ես իմ խոստման տերը կլինեմ և կգցեմ ամենահետաքրքիր և անկեղծ գրառումը:Տողերի հեղինակը շատերիդ քաջ ծանոթ Քրիստի Մարգարյանն է: …Հուսով եմ, ով պետք է կարդա` անպայման կկարդա:Ահա և նամակը. Continue reading

Նշենք Տյառնընդառաջը Թումոյի հետ

Տյառնընդառաջի կամ Տրնդեզի կապակցությամբ` այսօր` 17:00-ին, Թումոյի դիմաց` այգու տարածքում, խարույկ կվառվի, որի վրայով թռչելու հնարավորություն ունեն բոլոր ցանկացողները: Եթե որոշեք միանալ մեզ, նկատի ունեցեք, որ պետք է զգուշանալ կրակի հնարավոր վտանգներից. խորհուրդ ենք տալիս հագնել ոչ երկար բաճկոններ, թռչելիս ուշադիր լինել պայուսակի, բջջային հեռախոսների եւ այլ անձնական իրերի նկատմամբ, որոնք կարող են վնասվել կրակի մեջ ընկնելու դեպքում:

Հ.Գ. Շտապե~ք, մնացել է մոտ 2 ժամ…

By Baldryanarmen Posted in Tumo