Հետաքրքիր գրառում Բրաուզերների մասին

Ի՞նչ կլիներ, եթե մեր համակարգիչների մեջ չլինեին բրաուզերներ: Իհարկե մենք չէինք կարողանա մուտք գործել ինտերնետ աշխարհ:Նախկինում  բրաուզերները  մեր համակարգիչներում քիչ էին, իսկ հիմա դրանք շատ են ու շատանում են օր օրի:

Մեզ ամենահայտնի բրաուզերը դա Microsoft ընկերության Internet Explorer-ն է, իսկ հետո  ի հայտ եկան տարբեր բրաուզերներ` ինտերնետի աղվես անունով` Mozilla Firefox-ը, Opera-ն, որը ավելի շատ օգտագործվում  է բջջային հեռախոսներում, Google-ի  Google Chrome-ը,  Apple-ի  Safari-ն և այլն: Այս բոլոր բրաուզերները միշտ թարմացվում են՝ ունենալով նոր տարբերակներ:Եկեք հերթով ծանոթանանք այս բրաուզերներին:

 

Continue reading

Հետաքրքիր անիմացիոն ֆիլմ` «Զերո»

«Զերո»  բարդ հոգեբանական անիմացիոն ֆիլմը արդեն իսկ ստեղծման առաջին տարվա ընթացքում մի շարք առաջատար կինոփառատոններում հաղթեց:  Այս ֆիլմը պատկերում է մեր մոլորակը, որտեղ հարուստների և աղքատների միջև կա սահման: Հարուստները կարող են իրենց ամեն ինչ թույլ տալ, մինչդեռ աղքատները ամբողջ օրն աշխատում են, որպեսզի վաստակեն իրենց հացը:  Թվերի աշխարհը  նույնքան դաժան է, որքան մերը:  Շատերը կարծում են, որ եթե դու ծնվել ես “զրո”, ապա այդ դասին էլ պետք է պատկանես: Սակայն Հաջողությունը անխուսափելի չէ, և դրա մասին պետք է հիշել:

 

Continue reading

TumoFan-Նոր բլոգ Թումոյի ֆաների համար…

Երեկ տեսա, որ գոյություն ունի Թումոյի մասին ևս մեկ հետաքրքիր բլոգ:Վերջինս նախատեսված է Թումոյի երկրպագուների համար:Նպատակահարմար գտա մի քիչ օգնել բլոգի տիրոջը այդ հարցում:Բլոգում առաջին հայացքից ամեն ինչ շա~տ լավ է, բայց հետո զգացի, որ շատ թերություններ կան, որոնց հիմա կանդրադառնամ:

Continue reading

Թումոյից` Թումոբլոգ, հատուկ ուսանողների համար…

Թումոն այսօր իր էջում հրապարակեց շատ հետաքրքիր գրառում, որը կուզեի գրել նաև այստեղ, որովհետև իմ բլոգի այցելուների 90%-ից ավելին Թումոյում է սովորում:Ահա և այդ գրառումը.

«Բացառիկ դասընթաց միայն Թումոյի անդամների համար. եթե սիրում ես ռոբոտներ, ուզում ես սովորել` ինչպես են դրանք պատրաստվում ու ծրագրավորվում, եւ կարող ես 13 օր շարունակ օրական 2 ժամ անցկացնել կենտրոնում, ուրեմն փորձիր պատասխանել մեր հարցին: Ճիշտ եւ արագ պատասխանելու դեպքում կարող ես դառնալ դասընթացի մասնակիցներից մեկը:

«Ձեռքիս ունեմ LEGO-ի մի քանի աղյուսներ եւ կարող եմ 3 ճիշտ բան նշել դրանց մասին.
1. Բոլոր աղյուսները, բացի երկուսից, կարմիր են
2. Բոլոր աղյուսները, բացի երկուսից, կանաչ են
3. Բոլոր աղյուսները, բացի երկուսից, կապույտ են»:

ՀԱՐՑ. Կարող ե՞ս նշել, թե քանի աղյուս ունեմ ձեռքիս:

Ճիշտ պատասխանն անհրաժեշտ է ուղարկել lego@tumo.org հասցեին` ավելացնելով, թե ինչու ես ցանկանում մասնակցել այս դասընթացին (առավելագույնը 5 նախադասությամբ): Նամակում պարտադիր է նշել պատասխանողի անունը եւ ազգանունը, հեռախոսահամարը եւ Թումո քարտի համարը: Խնդրում ենք ընտրել նաեւ դասընթացի երկու ժամերից առավել հարմարը` 15:30 կամ 18:30: Պատասխանների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է, հինգշաբթի, ժամը` 20:30:

Հաջողություն ենք մաղթում բոլորին:»

P.S Պատասխանը շատ հեշտ է, եթե տրամաբանեք շատ հեշտ կգտնեք այն:

By Baldryanarmen Posted in Tumo

OK Go-ի նոր, ստեղծարար տեսահոլովակը…

OK Go խումբը 2 օր առաջ ներկայացավ նոր տեսահոլովակով:Տեսահոլովակը ստեղծվել է Շեվռոլե ընկերության համագործակցությամբ:Օգտագործվել են 1000-ից ավել գործիքներ և նկարահանվել է Լոս Անջելեսի անապատներից մեկում` օգտագործելով մոտ 2 մղոն տարածություն:Զանազան էֆեկտներ էն մտցվել` տեսահոլովակը ավելի ինքնատիպ դարձնելու համար:Տեսահոլովակը պահանջել է 4 ամիս նախապատրաստվելու, և 4 օր նկարահանումների համար:Դեմյենը` երգիչներից մեկը, տեսահոլովակի համար անցել է հատուկ վարորդական դասեր:Ավելի շատ ինֆորմացիայի համար կարող եք այցելել խմբի պաշտոնական կայքէջը` OK Go:

Վալենտինի տոնի առթիվ բացիկներ…

 

Ինչպես գիտեք առջևում վալենտինի տոնն է:Չնայած նրան, որ դա հայկական տոն չէ′, բայց այն շատ սիրված է հայ երիտասարդների կողմից:Մի խոսքով կազմակերպվում է մրցույթ:Մրցույթի իմաստը այն է, որ դուք ստեղծեք հետաքրքիր բացիկ այս տոնի առիթով:Բացիկները պետք է ստեղծեք հետաքրքիր ոճով, այսինքն կարող եք օգտագործել տարբեր նկարներ, ինչու՞ չէ, կարող եք նաև ստեղծել այն տեսահոլովակի միջոցով:Բացիկների մեջ կարող եք գրել տարբեր լեզուներով, օգտագործել զանազան սմայլեր, այնպես, որ լինի գեղեցիկ համադրություն, և շահի մեր մրցույթում:Հիմա ես ձեզ օգնելու համար այստեղ կտեղադրեմ մի քանի կաղապար, որոնք ձեզ կօգնեն ստեղծել բացիկը ավելի կրեատիվ ձևով:Օրինակները կարող եք չընտրել, այլ հասկանալ ձևը:Աշխատե′ք լինել ավելի տարբերվող:Նկարները կարող եք ուղարկել tumoblog@yahoo.com հասցեին:Իսկ վերջում կա մի հետաքրքիր ուսուցանող տեսահոլովակ, անպայման դիտեք դա:

       

Continue reading

Ի՞նչ կլիներ, եթե Թումոյում ամեն օր դասի գնայինք…

Նստած մտածում էի, թե ի՞նչ հետաքրքիր գրառում անեմ, որը կհետաքրքրի բոլորին:Մտքիս մի քանի տող եկավ` Թումոյի ուսանողների խնդրանքներից:Շատերին մտահոգում է այն փաստը, թե ինչու՞ ենք մենք գնում Թումո ընդամենը մեկ օր:Ես էլ մտածեցի գրեմ մի քանի դրական, և մի քանի բացասական հետևանքներ` «եթե մենք գայինք ամեն օր, կամ շաբաթական 2 օր»:Ի դեպ իմ կարծիքով բացասական կողմերը ավելի շատ են:

Continue reading

By Baldryanarmen Posted in Tumo

Uncharted 2: Among Thieves խաղը` Թումոյի խաղասենյակում…

 

Երեկ ես խաղացի այս խաղը Թումոյի խաղերի սենյակում:Ինձ ուղղակի շատ դուր եկավ այն և կուզեի կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով և մի քիչ էլ ինֆորմացիայով:
Խաղը արկածային ժանրի է, և խաղում եք 3-րդ դեմքով:Գլխավոր հերոսը Նեյթն Դրեյկն է:Խաղի արտաքին տեսարանները շատ վառ են արտահայտված:Խաղի ընթացքում գործողությունները շատ են ի տարբերություն այլ խաղերի:Դրեյկը կարող է խաղում մագլցել պատերով, բարձրանալ պարաններով, թռչել և վազել:Մի խոսքով խաղը պատրաստված է այնպես, որ խաղացողի մոտ մեծ տպավորություն թողնի և տարվի խաղով:

Continue reading